168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, խոսելով քննարկվող բյուջեի նախագծի մասին, ասաց՝ ինչպես նախորդ 3 տարիների դեպքում, այնպես էլ 2022 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծում որևէ արմատական փոփոխություն չկա, և այն նույնությամբ կրկնում է այն բյուջետային քաղաքականությունը, ինչի համար այս իշխանությունը քննադատում էր նախորդ իշխանություններին։
Ընդհանրապես, ժանգի առկայությունը նման տեսակի հրթիռների վրա նորմալ երևույթ է, և այդ ժանգի կետերի առկայությունը դեռևս հիմք չէ հրթիռներն անպիտան համարելու։ Դրա մասին են վկայում՝ ինչպես մասնագետները, այնպես էլ՝ մասնագիտական գրականությունը։ Եթե այսօր մենք, օրինակ, հնարավորություն ունենանք զննել ցանկացած առաջադեմ երկրի զենքի պահեստ, վստահեցնում եմ, որ նմանատիպ հրթիռների վրա կարող ենք գտնել ժանգի հետքեր։ Դա պայմանավորված է հրթիռների մետաղական, կառուցվածքային, դրանց պահպանման առանձնահատկություններով, և այլն։ Ռազմական համապատասխան ուղեցույցներով, գրականությամբ հիմնավորված է, որ անպիտան կարող է համարվել այն հրթիռը, որի մակերևույթի 40 և ավելի տոկոսը ժանգոտված է։
Նիկոլ Փաշինյանն ավտոշարասյունով մեկնում է Կապան
Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Twitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել այն մասին, թե մահացել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Խաղաղության համաձայնագիր չի պատրաստվում, քանի որ, ենթադրաբար, Բաքուն իր օրակարգն է առաջ քաշում, որը նաև անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահ երկրների, Հայաստանի կողմից առաջ քաշված խնդիրները:
Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Նուր Սուլթանում կանցկացվի դեկտեմբերի կեսերին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի վարչապետի տեղակալ-արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին:
Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն է տվել մոլնուպիրավիրի՝ կորոնավիրուսի դեմ Միացյալ Նահանգների Merck ընկերության արտադրության պատրաստուկին:
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Extinction Rebellion էկոշարժման ակտիվիստները Շոտլանդիայի Գլազգո քաղաքում բողոքի ակցիա են սկսել ՆԳ նախարարության շենքի մերձակայքում, որի երկայնքով շարվել են ոստիկանության աշխատակիցները: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ աշխատակազմը:
Թուրքիան ակտիվորեն շփվում է Ռուսաստանի հետ բազմաթիվ արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում իրավիճակով։ Կան դիրքորոշումների տարբերություններ, սակայն կողմերը հավատարիմ են մնում կառուցողական երկխոսության՝ ազգային շահերից բխող զգայուն հարցերի փոխադարձ նկատառմամբ։ Դա, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինային։
Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող ցանկացած հայ, ով ունի պայքարի կամք, ցանկություն, պետք է հստակ իմանա իր անելիքն Արցախի ու Հայաստանի շուրջ զարգացող ցանկացած սցենարային զարգացման համար։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնի հետ քննարկել է խաղաղ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապահովման ջանքերը եւ AUKUS-ի եռակողմ համագործակցությունը: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
ՌԴ Սեւծովյան նավատորմը Mount Whitney ամերիկյան նավի գործողություններն է հսկում Սեւ ծովում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում (ՊԿԱԿ):
Պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է haqqin.az-ը։
ՊՆ բյուջեից չի երևում, որ մենք բանակի բարեփոխումներ ենք իրականացնում. Անդրանիկ Թևանյան։
Ցավոք, այն ժամանակ հայկական պետությունը չլուծեց այդ՝ ավելի քան պարզ ու տրամաբանական խնդիրը։ Իսկ հետո ուրիշ ծնդիրներ էլ չլուծեց։ Ավելին՝ նորերը ավելացրեց։ Ու «բացասական հետևանքով պատերազմի փոխարեն» մենք ունեցանք իսկական աղետ…
Տարածաշրջանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը: Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության համաձայն, նա լինելու է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։
Առնվազն երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել Աֆղանստանի Լոգարի արեւելյան նահանգի Փուլի-Ալամ քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Tolo News տեղական հեռուստաալիքը:
Զուգդիդում շրջանային վարչակազմի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան ավարտվել է մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներով: Այդ մասին Sputnik Վրաստանի թղթակիցը հաղորդել է իրադարձություններից վայրից:
Կարճ ասած՝ մեր երկիրը շրջափակված երկիր է. Վահան Քերոբյան:
Պետք է հստակ ծրագրեր լինեն, թե մենք ուր ենք ուզում գնալ. Պապոյանը՝ ԱԳ փոխնախարարին:
Ի՞նչ ծրագրեր կան Իրանի հետ, ի՞նչ է արվում հարաբերությունները խորացնելու համար. Վաղարշակ Հակոբյան:
Ես բյուջեում չգտա, թե ինչ կլինի, եթե սահմանները բացվեն. Անդրանիկ Թևանյան:
168.am-ն այսօր կապ հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ` փորձելով ճշտել, թե ինչ ընթացքում է ՄԻՊ դիմումն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ, և արդյոք վարույթ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։
30 տարի տարբեր երկրներում գտնվող մեր դեսպանատները որևէ օգուտ չեն տվել. Խաչատուր Սուքիասյան:
Անմիջական կոմունիկացիան կարևոր պայման է. ԱԳ փոխնախարար։
Երևանում կգումարվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը. Արմեն Ղևոնդյան։
Պետք է լուծենք կոմունիկացիաների թողունակության հարցը. Խաչատուր Սուքիասյան:
Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է, որ արտադրվել է թուրքական արտադրության առաջին կործանիչի առաջին պահեստամասը: Այդ մասին տնօրենը հայտնել է իր թվիթթերյան էջում: