«Անորակ հրթիռների» գործով անցնող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը տեղեկություն չունի այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մոտ իշխանությունների ներկայացուցիչները բարեխոսում են, որպեսզի Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխվի:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլար գումարի զենք վաճառելու գործարքին: Այդ մասին գրում է Axios-ը:
Հոկտեմբերի 28-ին Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) գործունեության դադարեցման վերաբերյալ հարցին: Հարցի զեկուցման ընթացքում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել էր, թե այս նախագծով 2022թ. կխնայեն 1 մլրդ 200 մլն դրամ, ու թե այս նախագծով կարևոր սկիզբ է դրվում քրեակատարողական համակարգի հետագա բարելավման, հետագա ռեֆորմների համար: Անդրեասյանի խոսքով՝ բեռնաթափվել են ՔԿՀ-ները, ու հիմա 2113 կալանավոր և դատապարտյալ կա երկրում:
Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որտեղ տեղի կունենա երկրի նոր վարչապետի համար քվեարկությունը, կգումարվի նոյեմբերի 10-ին:
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հնչեցրած բազմաթիվ հարցերից մեկին ի պատասխան՝ ասաց, որ ինքը և նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը որևէ տարաձայնություն չունեն, ավելին՝ Գարիկ Սարգսյանի հայրն իր ընկերն է, իսկ Գարիկ Սարգսյանն իր որդու տարիքին է, հետևաբար՝ նրա հետ որևէ տարաձայնություն չէր կարող ունենալ։
Ավստրիան նոյեմբերի 9-ից կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները, սակայն մուտքի կանոնները կմնան անփոփոխ:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
«Եկեք առաջ չընկնենք։ Վաղն ամեն բան պարզ կլինի». այս պատասխանը տվեց երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ է սպասվում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի դիմումին Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանին վերջինիս կատարած հայտարարությունների առնչությամբ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Վրաստանին է փոխանցել պաշտպանիչ միջոցների լրացուցիչ պաշարներ՝ դպրոցներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Կոտայքի մարզպետարանի ֆինանսավորումն այս տարի նվազել է 14 մլն 127 հազար դրամով. Մարզպետ:
Արմավիրի մարզպետարանի բյուջեն կազմում է 500 մլն 65 հազար դրամ. Արմավիրի մարզպետ:
Արցախի 2-րդ նրբանցքի բնակիչները ե՞րբ են տեղափոխվում. Պապոյանը՝ Փոխքաղաքապետին։
Գորիսի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մասամբ բավարարեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ: Դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները, իսկ հեռախոսային կապի արգելքը կպահպանվի: Դատարանը նաև նպատակահարմար չգտավ Առուշ Առուշանյանին Գորիսի ՔԿՀ տեղափոխելը:
Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում փոխքաղաքապետին խնդրեց իր փորձով կիսվել։
Երևան քաղաքաին տրամադրվող նպատակային հատկացումները 2 միլիոնով նվազել են. Փոխքաղաքապետ։
Հայկ Մարությանը մեկուսացված է, նա կրկին ԱԺ չէր եկել։
Հուսանք մեր դրած ծրագրերը կյանքի կկոչենք. Գնել Սանոսյան։
Գյուղապետարանների դարակները մի դատարկեք, այն ձեր տունը չէ. Գնել Սանոսյան։
Նախատեսված է ՀՀ խոշորացված համայնքներին տրամատրել որոշակի տեխնիկա. Գնել Սանոսյան։
Նախարարության ապրատի ծախսերը կազմում են 1 մլրդ 384 մլն դրամ. Գնել Սանոսյան:
Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին հայտարարել է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով: Նոյեմբերի 5-ին այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ այս փուլում հանքարդյունաբերության վերաբերյալ օրենսդրությունը հիմնավորապես փոխվում է՝ ուժեղացվում է վերահսկողությունը։
Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։
Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ վերակառուցելու ավելի քան 9 կործանված քաղաքները: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը 44-օրյա պատերազմին նվիրված համաժողովում:
«Հիշո՞ւմ եք, որ Բադեն-Բադեն էին խոսում, ինչ-որ նկար էին հրապարակել: Բադեն-Բադենի լողավազանում Սերժ Սարգսյանի նկարն էր. աղոտ երևում էր՝ դեղին լողազգեստով: Սերժ Սարգսյանի էդ դեղին լողազգեստն էս երկրի համար ավելի շատ բան է արել, քան իրենց ամբողջ քաղաքական թիմը՝ միասին վերցրած»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արմեն Աշոտյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասուլիսում տեղեկացրեց՝ Հանրապետականն իր ղեկավար մարմիններով, իր անդամներով, համակիրներով, մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին:
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2022 թվականի բյուջեի քննարկումը՝ ՈւՂԻՂ:
Այս մարդիկ վախոտ են ու անբարոյական. Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմնի մնացորդներ: