«Հանրապետության նախագահի մասով միայն արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 425 մլն դրամ. նկատի ունենալով նախագահի սահմանափակ լիազորությունները՝ այս գումարները մի քիչ շատ չե՞ն, և ի՞նչ արդյունավետություն ունի այս գումարների ծախսումը»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Ադրբեջանցիների ներկայության պատճառով Գեղարքունիքի որոշ գյուղերում ընդհանրապես ջուր չկա. ՄԻՊ:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց պետական կառավարման մարմինների 2022 թ. բյուջեով նախատեսված ծախսերը:
Արման Թաթոյանը փաստերով ներկայացնում է ադրբեջանական անօրինական տեղակայումները ՀՀ տարածքում՝ ՈւՂԻՂ :
Իսրայելը մի քանի հրթիռներով հարված է հասցրել Դամասկոսի արվարձանին:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցն է լրանում: Իհարկե, այս ընթացքում էլ այդ աշխատանքը երբեք չի դադարել, բայց տարելիցի կապակցությամբ նաև այս ընթացքում մեր կատարած աշխատանքը վերլուծելը և իրադրությունը գնահատելը, կարծում եմ, կարևոր է: Եվ այսօր մեր հանդիպման ընթացքում մենք այդ հարցերը կքննարկենք:
Նոյեմբերի 3-ին 5,7 մագնիտուդով երկրաշաժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջիի ափերից ոչ հեռու: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գործի շրջանակներում ԱԱԾ-ի կողմից օրերս երկու զինվորականի ձերբակալության դեպքին։
Բյուջե-2022. քննարկումներ՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում. ՈւՂԻՂ
Կայքին ահազանգած անձինք վստահեցրին ՝ իհարկե, այդ սպառնալիքներն անտեսվում են, քանի որ իրենց պնդմամբ՝ իրենք տրամադրված են մարտական:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներգաղթյալների վարչությունը՝ ի պատասխան Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ էքրեմ Իմամօղլուի հայտարարության, տվյալներ է հրապարակել Ստամբուլում օտարերկրացիների վերաբերյալ։
Ֆիլիպիններում կորոնավիրուսի դեմ տարբեր արտադրողների պատվաստանյութերի ավելի քան 148,6 հազար դեղաչափ է ոչնչացվել հրդեհի հետեւանքով: Հրդեհը տեղի է ունեցել Հարավային Զամբոանգայի նահանգի վարչական շենքերից մեկում։
Վայրի թռչունների շրջանում բարձրախտածին գրիպի օջախ է հայտնաբերվել Կորեայի Հանրապետությունում, ինչի պատճառով իշխանությունները վախենում են երկրի թռչնաֆերմաներում վարակի տարածումից: ԻՆոյեմբերի 2-ին այդ մասին հայտնել է պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը:
ԱՄՆ-ն ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերության պատվաստանյութի ավելի քան 330 հազար դեղաչափ է առաքել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ): Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Twitter-ի՝ իր էջում։
Ջեֆ Բեզոսի Earth Fund էկոլոգիական հիմնադրամը խոստացել է 2 միլիարդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար՝ բնական լանդշաֆթի վերականգնման եւ գյուղատնտեսական համակարգերի վերափոխման միջոցով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա տատիկի՝ Ալիյե Յաբանսուի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը լիովին պատվաստվել է COVID-19-ի դեմ, միեւնույն ժամանակ 80 տոկոսն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը:
«Ռուսաստանն այսօր չի ցանկանում մեծ լարվածություն տարածաշրջանում՝ դրան պատրաստ չլինելու կամ այլ գործոններով պայմանավորված, և փորձում է որոշակի սիրախաղային հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Իրականում, նրանք դաշնակից չեն, ոչ էլ բարեկամ են, դա ուղղակի անհնար է՝ ռազմավարական առումով: Գուցե մարտավարական առումով, այսինքն՝ այսօր որևէ բան զիջելով՝ մեկ այլ խնդիր փորձում են լուծել: Թե դա ինչքանով է ճիշտ հենց Ռուսաստանի համար, դա այլ հարց է, որովհետև կարող են իրենք էլ սխալվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
Պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր գրառումներում և բրիֆինգներում խոսում էր հայկական կողմի տակտիկական նահանջների մասին: Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 20-ին նա Ֆեյսբուքում գրել էր.
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, խոսելով Բայդեն-Էրդողան հանդիպման մասին, նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները վերջապես կարողացան հանդիպում ունենալ, ինչը չէր ստացվում երկար ժամանակ։
Մոսկվայի երեք՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մառախուղի պատճառով երեքշաբթի երեկոյան հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել ավելի քան 150 ավիաչվերնթեր: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
2021թ. տարեսկզբից դադարեցվել էին ՀՀ տարբեր համայնքների ղեկավարների լիազորությունները, որոշ համայնքներում նոր ընտրություններ չէին նշանակվել ՀՀ-ում արտակարգ և ռազմական դրության առկայությամբ պայմանավորված: Այդ համայնքներում, օրինակ՝ Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Թումանյան և Սյունիքի մարզի Տաթև համայնքներում (նրանց լիազորությունները դադարեցվել էին 2021թ. փետրվարի 26-ին), վարչապետի և մարզպետի որոշմամբ նշանակվել էին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ, դրա համար հիմք էր հանդիսացել մի կարգավորում, որն ուժի մեջ էր մտել անցած տարի:
Բանակի կազմաքանդման և վնասման օպերացիայի տրամաբանության մեջ են, ըստ էության, «անորակ հրթիռների» գործով և ռազմամթերքի մատակարարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքները: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ սպառազինության մատակարարման և բանակի պահանջների բավարարման հարցում լրջագույն խնդիրների առջև ենք կանգնած: Այս մասին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Ի դեպ, սա ևս մտնում է Ալիևի պլանների մեջ:
Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իր «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտությունն օգտագործվել է «դավաճանների կուսակցության» հոլովակում։ «Քանի որ դուք, տգետ ոչնչություններ, ձեր դավաճանների կուսակցության (Կապանի ընտրությունների) հոլովակը դրել եք «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտության տակ, որի հեղինակը եւ բեմադրող ռեժիսորը ես եմ… Ու քանի որ դատի տալ ձեզ չեմ կարող` իրավունքները պատկանում […]
Այդ կապը կոնկրետ իմ մասով ես իրականացրել եմ բացառապես սահմանային միջադեպերի հետ կապված հարցերով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին: Հոկտեմբերի 30-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած «Մեծ քսանյակի» (G-20) գագաթաժողովից Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Էրդողանը ներկայացրել է գագաթաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթները կլիմայի փոփոխությանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։ Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ Տիգրան Աբրահամյանի այցն առաջնագիծ ՀՀ պաշտպանության նախարարը նպատակահարմար չէր համարել՝ ի պատասխան պատգամավորի՝ ԳՇ պետին ուղղված գրությանը: