Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Վահրամ Պողոսյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:
Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Միջազգային ԶԼՄ-ները այս առնչությամբ վկայակոչում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։
Իրանի սահմանապահ զորքերի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզաեին հայտնել է, որ սահմանային գոտում հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, որոնք ներողություն են խնդրել ԼՂ հակամարտության գոտում կրակի արձակման հետևանքով արկերի և հրթիռների՝ Իրանի տարածքում ընկելու առնչությամբ, գրում է en.mehrnews.com կայքը:
Թուրքական լիրան շարունակում է արդեն տասն օրից ավել ձգվող անկումը:
Օրինակ, ԵԽ պատգամավոր Իլհան Քյուչուկը Բուլղարիայից ասաց, որ ծայրաստիճան մտահոգիչ է տեսնել մարտական գործողությունների բռնկում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը խախտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը:
Հայտնի են հակառակորդի ևս 102 սպանվածների անունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխել է հռետորաբանությունը:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների գոտում և դրան հարակից շրջաններում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողներին, ինչպես նաև տվյալ տարածքներում գտնվող քաղաքացիական անձանց, կամավորներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կտրականապես
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը խորհրդարանում անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին և դատապարտել է հայ ժողովրդի, հայկական հողերի դեմ ուղղված ագրեսիան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումն աստիճանաբար մեծանում է, այդուհանդերձ Բաքուն հայտարարում է, որ չի կանգնելու և շարունակելու է ռազմական ագրեսիան:
Ռյազանի մերձակայքում այրվում է նախկին զորամասի տարածքի խոտը, լսվում են զինամթերքի պայթյուններ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է շրջանի վարչակազմի աղբյուրը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը։
168 TV ԼՐԱՀՈՍ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան:
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
«Թուրքիան հրահրում է հակամարտություններ և անկայունություն»,- այս մասին Եվրախորհրդարանում ասաց ԵԽ պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոշը՝ մասնակցելով այսօր ԵԽ լիագումար նիստում Արցախյան հակամարտությանը նվիրված քննարկմանը։
«17-րդ դարից հայերն ապրել են Լեռնային Ղարաբաղում, և նրանք կապրեն այնտեղ՝ անկախ պատերազմներից»,- այս մասին Եվրախորհրդարանում ասաց ԵԽ լեհ պատգամավոր Կոզմա Զլատովսկին՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված թեժ ռազմագործողությունները քաղաքական ուղիներով դադարեցնելու անհրաժեշտությանը։
Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ:
tert.am–ը ներկայացնում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հոդվածը (տե՛ս Ծանոթագրություն 1), որում հեղինակն անդրադառնում է 1994-1995 թթ․ Զինադադարի համաձայնագրերին և դրանց միջազգային-իրավական բնույթին։ Հեղինակը նշում է, որ Ադրբեջանը միջազգային պարտավորություն ունի բարեխղճորեն պահպանելու 1994-95 թթ․ Զինադադարի պայմանագրերը, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության հանդեպ։ Ուստի, միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ հիմք չունի Ադրբեջանի այն պնդումը, թե ինքն իրավասու է իր տարածքային ամբողջականության համար կիրառել ուժ կամ սպառնալ նման ուժի կիրառմամբ։
«ԵՄ-ի և մեր արևելյան գործընկերների միջև համագործակցությունը մեծացնելու նպատակը պարտավորեցնում է մեզ մեծ ուշադրություն դարձնել ընթացող հակամարտությանը և ակտիվ դերակատարում ունենալ դրա կարգավորման հարցում»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը: Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի մեր խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։
«Թուրքական ռազմավարությունն է օգտագործել սիրիացի վարձկաններին»,- այս մասին այսօր Եվրախորհրդարանում ասաց Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական իրավիճակին։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմն այս պահին դրվագ առ դրվագ պատմելը մի քիչ դժվար է, մի քիչ էլ ռազմական տեսանկյունից ոչ նպատակահարմար։ Առայժմ։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ թույլ չի տա, որ ահաբեկիչներ տեղակայվեն Իրանի սահմանների մոտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ստեփանակերտի փոխքաղաքապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մեծ անհանգստության տեղիք է տալիս: Այսօր Բրյուսել եկել են մարդիկ, որոնք անհանգստացած են՝ մարդիկ են սպանվում»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Հիլդե Վաութմանսը՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին: