Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և զոհերին: Նա մասնավորապես գրել է.
Դիրքերում խնդիրների լուծման համար հետևողական ենք. Արման Թաթոյան:
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր:
«ՌԱԿ-ին Միասնականութեան Պահը Հնչած Է Արդէն» վերնագրեալ նախաձեռնութեան, յոյս յայտնելով, որ ՌԱԿ 100-ամեակը յաջորդող սոյն տարուան ընթացքին վերջապէս կ՛իրագործուի մեր սիրելի կուսակցութեան միաւորումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի, գյուղերի ուղղությամբ արձակած կրակահերթերին ու զինված ոտնձգություններին:
Նախարարը վստահեցրեց, որ իրենք հետևում են իրավիճակին, եթե խնդիրներ ծագեն, և տեսնեն, որ ներդրողների բիզնեսները վտանգված են, որովհետև իրենց բիզնեսն այնքան չի կայացել, որ դիմանան թուրքական ապրանքների մրցակցությանը, այդ պարագայում կներդնեն որոշակի ծրագրեր ներդրողներին պաշտպանելու համար։
Ռուսական Россия 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել Ալմաթիից, որում անդրադարձել է նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների գործունեությանը:
Այո, նրանց համար ապագա կա։ Բա, իհարկե, այս ներկան նրանց երազած ապագան է։ Բա անգործ, անփող, հազար սեռական սկանդալի մասնակից, վերցրած պարտքերի բեռան տակից մի կերպ մազապուրծ, էժանագին շոուներից մի երկու կոպեկ միշիկական և դոդական կապիտալներից պլոկող մարդիկ հիմա ստաբիլ մեծ գումար են տեսել, պատվիրակություն են ընդունում–ճամփում, փող են բաժանում ու առնում, ընտրություն են կեղծում ու մարսում։ Բա, իհարկե, սրանից էլ երանելի ապագա՞։
Միհրդատ Մադաթյանը՝ երկրում տիրող անառողջ մթնոլորտի մասին. ՈՒՂԻՂ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Արման Թաթոյանը՝ բնակչության անվտանգության հարցերում պետության քաղաքականության մասին. ՈւՂԻՂ:
«Ինչպես ես, այնպես էլ շատերը վերջին ժամանակաշրջանում չի վստահում մեր Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին կամ իրենց տված ինֆորմացիային, որովհետև այնքան են խաբել, հավատքը կորել է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը՝ ցավ հայտնելով, որ իշխանությունները լավ պաշտպանություն չեն կազմակերպում:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ պահին իրավիճակը հանգիստ է, թշնամին չի կրակում։
Ոլորտին լավ տեղյակ մարդ եմ՝ հասկանում եմ ինչի մասին է խոսքը. Վահան Քերոբյան:
Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Մյութենական պետության ձևավորման գործընթաց և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն՝ Ալիևը ինչ–որ մեկին պետք է վերջում «գցի»:
Օրերս «Ազատության» հարցմանն ի պատասխան «ՀՀ վարչապետի աշխատակազմ» կոչվող հիմնարկը որոշ «դրվագներ է բացահայտել» Արցախյան դռնփակ բանակցություններից եւ 2016-ին ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված առաջարկներից։ Ուշագրավ է, որ հերթական անգամ իշխանությունները հրաժարվել են գաղտնազերծել այն փաստաթղթերը, որոնց իբրեւ թե հղում է կատարում։ Ըստ այդմ «վարչապետի աշխատակազմի» մեկնաբանությունները Արցախյան հարցում իրենց քաղաքական ֆիասկոն արդարացնելու հերթական ապարդյուն փորձն են: Դրանք բաղկացած են ենթադրական պնդումներից, մանիպուլյատիվ հնարքներից եւ սուբյեկտիվ գնահատականներից, այլ ոչ թե օբյեկտիվ իրականության, առկա փաստաթղթերի եւ բանակցային ժառանգության վրա հիմնված արձանագրումներից։
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Ձեզ մինչև հիմա թվում է թե Հայաստանն աշխարհքաղաքական պոլիգոն դարձնելը լոկ քաղաքագիտական բարդ հանգույցներ են, որոնք ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ պետության ու քաղաքացիների ոչնչացման հետ, ապա տեսեք թե ինչ արեց նիկոլը Արցախի ու Հայաստանի հետ։
Ղազախստանի իրավապահ մարմիններն Ալմաթիում ձերբակալել են ահաբեկչական գրոհումների, կողոպտման հարձակումների եւ այլ հանցագործությունների ավելի քան 1600 մասնակիցների: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել են Ալմաթիի պարետատանը:
Շահե Աճեմյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ նախորդ գումարման իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ` ՊՆ այսօրվա հաղորդագրության) բոլորը 18, 19 տարեկան երեխեք, որ չէին հասցրել կյանք տեսնել, գուցե չէին հասցրել անգամ սիրահարվել… ու մենք մեր ցավը կարտահայտենք այս հարթակում, կզայրանանք, անզորությունից կգոռանք ու վերջ, կանցնենք մեր առօրյա խնդիրներին, մինչդեռ պետք է իրապես գործել, այլեւս անթույլատրելի է.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանության ներկայացուցիչները շաբաթվա վերջ հանդիպում-հավաք են ունենալու: Ըստ մեր տեղեկությունների՝ ուրբաթ` հունվարի 14-ին, ՔՊ-ականները մեկնելու են Դիլիջան: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այնտեղ կլինեն մինչև կիրակի օրը, քանի որ շատ բան ունեն քննարկելու, բավական երկար ժամանակ է, որ նման ֆորմատով չեն հավաքվել. փոխանցեց մեր աղբյուրը:
Ղազախստանում ավելի քան 150 բիզնես-օբյեկտ եւ 50-ից ավելի վարչական շենք է վնասվել անկարգությունների ընթացքում: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել է արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարար Կայիրբեկ Ուսկենբաեւը հանրապետության նոր կառավարության առաջին նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ առաջիկա օրերին ակտիվորեն նիստեր է անցկացնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության ներսում տիրող իրավիճակից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է նախարարությունում ազատումների գործընթացը: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ արևելյան սահմանին առկա իրադրության և դրա մասշտաբների հնարավոր ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ինչպիսի նախապատատրաստական աշխատանքներ է իրականացնում, արդյո՞ք առկա է զորքերի տեղաշարժ և զինտեխնիկայի կուտակումներ։
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ողջ ազգը պատրաստվում էր Նոր տարին դիմավորելուն` Երեւանի ավագանին հապճեպ անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին եւ երեւանցիների փոխարեն էլ ընտրեց նոր քաղաքապետի` ի դեմս Հրաչյա Սարգսյանի: Եվ քանի որ ժողովրդի թիկունքում գործընթացներն այսպիսի հաջողությամբ ստացվեց հորով-մորով անելը, օրենքով սահմանված կարգով էլ, ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը կազմակերպվեց նոր քաղաքապետի երդմնակալության արարողությունը:
Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում նույն ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, քանի որ ՀՀ սահմանները գնդակոծվում են, անօդաչուներ են թռչում ՀՀ երկնքում: Կդիմեն արդյոք՝ հետաքրքրվեցինք իշխանական պատգամավորից, որը նաեւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Կարծում եմ՝ ոչ»,- կարճ պատասանեց Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միացյալ Նահանգները լրացուցիչ ավելի քան 308 միլիոն դոլար եւ կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութեր կտրամադրի՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը: