Ալմաթիում ձերբակալել են գրոհների եւ ավազակային հարձակումների ավելի քան 1600 մասնակիցների
Ղազախստանի իրավապահ մարմիններն Ալմաթիում ձերբակալել են ահաբեկչական գրոհումների, կողոպտման հարձակումների եւ այլ հանցագործությունների ավելի քան 1600 մասնակիցների: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել են Ալմաթիի պարետատանը:
Ընդամենը ձերբակալվել են ապօրինի ակցիաների, կողոպտումների եւ այլ հանցագործությունների 1 678 մասնակիցներ: Առգրավվել է 36 միավոր հրազեն եւ 1 476 ռզմաթմրեք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը 38 մարդ է ձերբակալել Ալմաթիի շուրջը տեղակայված 5 ուղեփակոցներում:
Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակիցիաներ, որոնք մի քանի օր անց վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ ավերումների:
Դրանք ուղեկցվեցին ոստիկանների, զինվորականների եւ իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում: Տուժել են հազարավոր մարդիկ, զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ:
Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի դիմումից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանրապետություն ուղարկեցին խաղաղապահների: Հունվարի 5-ից հանրապետությունում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնված է բոլոր տարածաշրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: