![](/banners/BeFunky-design.jpg)
«Դեսպանի համար սա ընդամենը հիանալի «photo opportunity» էր․․․». Սուրեն Սարգսյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/Pelosi.jpg)
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ կոնգրեսականները մի կողմ են դրել իրենց ներքաղաքական գզվրտոցը և ցուցադրելով պետականության, երկկուսակցական համակարգի և ժողովրդավարության նկատմամբ հարգանք, միասին ընդունում են օտարերկրյա պառլամենտական պատվիրակությանը, որի երեք անդամներն էլ նույն կուսակցությունից են (դեսպանն այդ թվում):
Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 մասնակցի:
Փաստորեն Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի: Դեսպանի համար սա ընդամենը հիանալի «photo opportunity» էր (Մենենդեզի հետ կապված պատմությունը վկա):
Եթե նա իր տեղը զիջեր ԱԺ ցանկացած ընդդիմադիր գործչի, ապա դա շատ դրական և ադեկվատ կընդունվեր Կոնգրեսի ղեկավարության կողմից՝ որպես հավատարմություն բազմակուսակցական համակարգին և ժողովրդավարությանը:
Էլ չեմ ասում, որ դեսպանը կարող էր բանակցել 4-րդ մասնակցի համար, կամ նստել երկրորդ շարքում:
Ինչո՞ւ չի կարելի մի փոքր դիվանագետ, հեռատես ու խորաթափանց լինել»: