Սպիտակ տունը կհայտարարի բարձր հուսալիության դիմակների անվճար բաժանման մասին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին կհայտարարի կարիքավորներին N95 դասի հարյուր միլիոնավոր դիմակներ անվճար բաժանելու որոշման մասին: Հունվարի 18-ին այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տեղեկատվությամբ՝ այս նախաձեռնությունը վարչակազմի վրա աճող ճնշման պատասխանն է, որից պահանջում են խրախուսել հրաժարումը կտորի դիմակներից հօգուտ ավելի հուսալի տարբերակների: Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Ջորջ Վաշինգտոնի համալսարանի առողջապահության բնագավառում քաղաքականության եւ կառավարման պրոֆեսոր Լիանա Վենը հայտարարել է որ կտորի դիմակները գործնականում անօգուտ են պաշտպանելու օմիկրոն շտամից:
Նրա կարծիքով՝ N95 դասի դիմակներն ու շնչադիմակներն ավելի լավ են խոչընդոտում մանր մասնիկների հայտնվելուն քթաըմպանում: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները 2021 թվականի դեկտեմբերի 20-ին հայտնել են, որ կորոնավիրուսի օմկրոն շտամը գերակշող է դարձել երկրում:
Մի շարք մարզերում, այդ թվում հարավ – արեւելքում եւ հյուսիս – արեւմուտքում, այդ տարբերակով վարակվածների բաժինը գերազանցում է 90 տոկոսը: Ընդամենն աշխարհում, վերջին տվյալներով՝ արձանագրված է կորոնավիրուսով ախտահարման 333,5 միլիոն դեպք, մահացել է 5,6 միլիոն մարդ: ԱՄՆ-ն շարունակում է զբաղեցնել առաջին տեղն այդ երկու ցուցանիշներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: