Բաժիններ՝

Pfizer-ի գլխավոր տնօրենին շնորհվել է 2022 թվականի «հրեական Նոբելյան մրցանակ»

Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան դարձել է 2022 թվականի «Գենեզիս» մրցանակի դափնեկիր, մրցանակ, որն անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ»: Հունվարի 19-ին այդ մասին հաղորդել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը։

«Գենեզիս» մրցանակի հիմնադրամը, մրցանակ, որը հաճախ անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ», հայտարարել է, որ Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան ընտրվել է 2022 թվականի մրցանակի դափնեկիր: Բուռլան «Գենեզիս» մրցանակին է արժանացել համավարակի ընթացքում մեծ ռիսկի գնալու առաջատարություն, վճռականություն եւ պատրաստակամություն հանդես բերելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը «հրեական Նոբելյան մրցանակն» Ալբերտ Բուռլային կհանձնի Երուսաղեմում կայանալիք արարողության ժամանակ, որը պլանավորված է հունիսի 29-ին, հավելել են ԱԳՆ-ում: «Գենեզիս» պարգեւը սահմանվել է 10 տարի առաջ Իսրայելի իշխանությունների կողմից, մրցանակի չափը հասնում է 1 միլիոն դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս