Ռուսաստանը և ՉԺՀ-ն ցանկանում են լցնել քաղաքական վակուումը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանը եւ Չինաստանը ձգտում են լցնել ձեւավորված քաղաքական վակուումը, ինչպես երբեք սերտորեն համագործակցում են: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը։
«Ռուսաստանը եւ Չինաստանը հայտնաբերել են գաղափարական վակուում եւ ձգտում են այն լցնել»,-Թրասը հայտարարել է Ավստրալիայի Լոուիի համալսարանում հանդես գալու ժամանակ: Նա հավելել է, որ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն, վերջին 70 տարում Ռուսաստանը եւ Չինաստանը այսքան սերտ եւ ամուր հարաբերություններ չեն ունեցել, ինչպես ունեն այսօր:
«Ռուսաստանը եւ Չինաստանը ավելի ու ավելի են համագործակցում, փորձում են գերիշխել Արեւմուտքում եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, անցկացնելով համատեղ զորավարժություններ, ինչպես նաեւ տիեզերական բնագավառում՝ ավելի սերտ փոխգործակցության ուղիով»,-նշել է Թրասը:
Բրիտանիայի ԱԳ նախարարի կարծիքով, այժմ ավտորիտար ռեժիմները միավորվում են, հենց այդ պատճառով էլ «Բելառուսի, Հյուսիսային Կորեայի եւ Մյանմայի նման ռեժիմներն ամենամոտ դաշնակիցներ են գտնում Մոսկվայում եւ Պեկինում»:
Թրասը եւ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հունվարի 20-ին այցով ժամանել են Ավստրալիա՝ AUKUS-ի գործընկերության շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաեւ տնտեսության, անվտանգության եւ տեխնոլոգիաների հարցերը քննարկելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: