Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նախարարություններին հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր խմբակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն իր «Տելեգրամ» ալիքում:
«Պատասխան է ստացվել նաեւ վարչապետ Դենիս Շմիգալի կողմից, որտեղ նա հայտնել է, որ արդարադատության նախարարությանը եւ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է քննարկել կանանց զինվորական հաշվառման պարտադիր գրանցումը չեղարկելու հարցը: Իսկ մեկ շաբաթ առաջ ես Գերագույն ռադա օրինագիծ եմ ներկայացրել այդ հարցի վերաբերյալ», – հայտնել է նա:
Պատգամավորը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակից նաեւ երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարել են քննարկել նշված հարցը:
Գոնչարենկոն հույս ունի, որ այդ նորմը կվերանայվի: