Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցած հայ զինվորականների զորախումբը վերադարձել է Հայաստան

Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցած հայ զինվորականների հերթական զորախումբն օրերս վերադարձել է Հայաստան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացված դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստան այցելած ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը, հյուրեր։

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Մանգասարյանը ողջունել է անձնակազմին, շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար, մաղթել հաջողություններ հետագա առաքելությունների ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31