ԲԴԽ անդամների հետ երկար աշխատել եմ, չեմ ուզում դիրքորոշում հայտնել. Ռուբեն Վարդազարյան։
«Մեր խնդիրն է ազգի դավաճանների հարցը փակել. հանրությունն այս հարցում ունի պատասխանատվություն». Վարուժան Գեղամյան։
«Դատավորների ձայների շեմն իջեցվում է, սա շատ վտանգավոր է». Ռուբեն Վարդազարյան։
«Այդ օրվանից սկսած, երբ պարզ դարձավ, որ ԲԴԽ-ն չի հնազանդվում և չի կայացնում իշխանության քիմքին հաճելի որոշումներ, այդ օրվանից թիրախավորվեց։ Կատարեցին օրենսդրական փոփոխությունները, երբ դատավորին լիազորություններից զրկելու համար 7 ձայների փոխարեն անհրաժեշտ եղավ 6 ձայն։ Սա իմ ասածի տրամաբանական շարունակությունն է»,- եզրափակեց Ռուբեն Վարդազարյանը։
«Ընդդիմության կողմից րոպե առաջ Թուրքիայի հետ հաշտեցման վերաբերյալ պետք է հայտարարություն արվի». Ռուբեն Մելքոնյան։
«Թուրքիայի պահանջն է, որ Հայաստանը փակի ատոմակայանը և չունենա բանակ». Վարուժան Գեղամյան։
Էլեկտրոնային մակարգմանն արտաքին միջամտություն անելն անհնար է. Ռուբեն Վարդազարյան։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) վերականգնելիս պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ են հարկավոր՝ ի դեպս ԱՄՆ-ի ղեկավարության փոխվելու:
«ՀՀ իշխանությունը ստեղծել է բացառիկ թրքանպաստ պայմաններ». Ռուբեն Մելքոնյան։
Նիկոլը Սահմանադրություն է փոխում որովհետև թիրախը Անկախության հռչակագիրն է. Զոհրաբյան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հայ լրագրության ռահվիրա Պետրոս Ղազարյանը զայրացած գրառում է արել, ՀՀ պսևդոնախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանին հյուրընկալված մտավորականներին, իր խոսքերով՝ ծաղրուծանակի ենթարկածներին՝ նրանց անվանելով անդաստիարակ և անպատկառ։
«Հայաստանի բյուջեից 200 միլիոն դոլար են դնելու պանթուրքիզմի ճանապարհը կառուցելու համար». Շարմազանով
«Ճանաչո՞ւմ եք ձեր վարչական շրջանի ղեկավարին». սա մեկն է այն հարցերից, որոնք հեռախոսային հետազոտության եղանակով «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ աշխատակիցներն ուղղել են Երևան քաղաքի 800 հարցվողների:
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության շրջանակներում պարզել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը:
69,7 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, թե ում է ուզում տեսնել նախագահի պաշտոնում:
«Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի ՋԻ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով «Երևանի Ձայնը» ավանդական հարցման արդյունքներին՝ տեղեկացրեց, որ 800 հարցվածների 47,1 տոկոսը բացասական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշումը:
«Հայաստանը՝ լինելով Թուրքիայի թիրախ, անցնող տասնամյակներին կարողացել է իրեն արժանապատվորեն պահել, տուրք չի տվել թուրքական տարատեսակ նախապայմաններին, արժանապատվորեն պահել է իր պետության իմիջը, իր արժանապատվությունը։ Դրա շնորհիվ ավելի մեծ հարգանք ու ավելի մեծ գործոնի դեր է ունեցել, քան այս պարտվողական, հաշտվողական տրամադրությունների կոնտեքստում»։
Ֆրանսիան կշարունակի տարբերակների որոնումներն Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման համար: Փետրվարի 11-ին այդ մասին «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի կառավարության ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Ատալը:
Աշխատանաքային քննարկում դատական համակարգի խնդիրների վերաբերյալ՝ ՈւՂԻՂ:
Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը դեմ են հարցվածների 62,2 տոկոսը:
Քննարկում՝ «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում Բայրաքթարների տակ». ՈւՂԻՂ:
Զորամասի Դ-20 ՀԴն շտաբի պետ, մայոր Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը Գ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար:
Բրիտանական economist intelligence unit-ը հրապարակել է 2021թ-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ «Հայաստանը» պահպանել է իր «պատվավոր» 89-րդ տեղը և «հիբրիդային ռեժիմի» «տիտղոսը»։
«Այստեղ խնդիր է նաև այն, որ թշնամու դիրքերը շատ մոտ են Կարմիր Շուկային։ Կոնկրետ բնակիչներն ասում են՝ ով գիտի՝ գուցե թշնամու զինվորը հարբել ու որոշել է կրակել խաղաղ բնակավայրերի վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ տեղի բնակիչների կյանքն ամեն վայրկյան կախված է թշնամու քմահաճույքներից ու տրամադրությունից։
Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ վկայակոչելով ռուսական կողմի հետ ռազմական գործողությունների սպառնալիքների աճը։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։