Քուվեյթի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով լքել Ուկրաինայի տարածքն ու խուսափել այդ երկիր այցելելուց:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։
Ալիևը լավ գիտի՝ հաղթանակի համար ոչ այնքան Թուրքիային է պարտական, որքան Փաշինյանին. Դավիթ Շահնազարյան
Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքում գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են գտնվում, հայրենադարձված 32 զինծառայողները քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչվել։
Բրիտանական «Financial Times» թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդները «Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը» վերտառությամբ հոդվածում վերլուծել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է արտահերթ նիստ, օրակարգում եղել են «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Բելգիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը՝ չերաշխավորելով քաղաքացիների տարհանման հնարավորությունը իրավիճակի սրման դեպքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»:
Telegram-ը Գերմանիայում արգելափակել է արգելված կամ ագրեսիվ բովանդակությամբ 64 ալիք:
Կապիտուլացված իշխանությունը չի կարող խաղաղություն բերել. Տիգրան Թորոսյան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ծրագրում է փետրվարի 12-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Թեհրանի Մեծ շուկայում փետրվարի 12-ին խոշոր հրդեհ է բռնկվել:
Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի մարտի 12-ին:
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: «
Նպատակը պարզ է՝ թոշակների բարձրացումը նախաձեռնում են, որպեսզի դատավորներից շատերին համոզեն առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ, իսկ նրանց փոխարեն նշանակեն անփորձ երիտասարդների, որոնց շատ հանգիստ կարող են ամբողջությամբ իրենցից կախվածության մեջ գցել և ուղղորդել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ իշխանական խմբակցությունում ամեն ինչ չէ, որ հարթ է ու խաղաղ, ինչպես ցանկանում են ցույց տալ։ Թերթի փոխանցմամբ՝ պարզվում է՝ կան մի քանի պատգամավորներ, որոնք գրեթե ողջ խմբակցության կողմից ոչ միայն լուրջ չեն ընդունվում, այլև մշտապես նյարդայնացնում են:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն տեղեկացրեց օտարերկրյա գործակալական ցանցում ներգրաված և ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ բացահայտումների մասին։ Այդ հաղորդագրությունը մեծ ռեզոնանս առաջացրեց տեղեկատվական դաշտում, ինչը հատկապես հետպատերազմական փուլում այդպես էլ պետք է դրսևորվեր։ Չխախտելով անմեղության կանխավարկածը դեռ գնահատականներ չեմ հնչեցնում, բայց մի մեծ հարց […]
ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի եւ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվում են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Ընդդիմությունը մասնավորաբար նշել է, որ «քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին հեռախոսազրույցներ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
44-օրյա պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ահասարսուռ դեպքերը շարունակվում են բացահայտվել։
Աֆղանստանի կառավարությունը, որը ղեկավարվում է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, երկրից հեռացած բուհերի դասախոսներին հորդորել է վերադառնալ՝ գիտական առաջընթացի հասնելու համար: Այդ մասին հաղորդել է Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին։
Վրաստանում հինգ օր առաջ կորած ԱՄՆ-ի քաղաքացուն Թբիլիսիում ողջ են գտել: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում: Թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է հաջողվել գտնել 39-ամյա ամերիկացուն, չի հաղորդվում:
Մեքսիկայի Օահակա նահանգում լույս փետրվարի 11-ի գիշերը գնդակահարել են լրագրող Հեբեր Լոպես Վասկեսին. երկու մարդասպանները ձերբակալվել են: Այդ մասին նահանգի դատախազը հայտնել է Milenio TV-ին տված հարցազրույցում:
Պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, հարյուր հազարավոր տեղահանվածներ, պետականության քայքայում. դրանք բոլորը կարևոր չեն, տեսե՞լ եք, թե ովքեր են իմ սեղանի շուրջ երգում և նվագում, սեղմում իմ ձեռքն ու ժպտում ինձ հետ նույն ուղղությամբ, ուրեմն ` արժանի եմ, չէ՞, ուրեմն կարևոր չէր, չէ՞, այդ ամենը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ Աֆրիկայում Covid-19-ով վարակվածների թիվը կարող է 7 անգամ ավելի շատ լինել, քան ցույց են տալիս պաշտոնական տվյալները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Մատշիդիսո Մոետին:
Դե հիմա, ենթադրենք մի մարսեցի Մարս մոլորակից կամ մի եվրոպացի Եվրոպա աշխարհամասից նայի այս երկրին, որտեղի՞ց է իմանալու կեղծված ընտրությունների, կորուսյալ տարածքների, անմեղ զոհերի, քաղբանտարկյալների ու հանցագործությունների մասին։ Բա անծանոթը չի՞ ասի, որ այս երկրի բրենդը ժողովրդավարությունն է։
«Ալեն Սիմոնյանը հանցագործների՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին լավ կիմանա, որովհետև ինքը Նիկոլ Փաշինյանին վաղուց է ճանաչում, և այն ձևական քաղաքական իրականությունը, որ ինքը փորձում էր իր կատարած հանցանքներով սվաղել, երևի Ալեն Սիմոնյանը դա նկատի ունի: Ինչ վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալներին և այս իշխանությունների՝ աթոռները կորցնելու վախին, դա ակնհայտ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Մենք սրընթաց առաջ ենք շարժվում, եւ եթե չնախատեսված հանգամանքներ առաջանան, մենք պատրաստ կլինենք», – հայտարարել է Շոլեն: