47,1 տոկոսը բացասական է գնահատել Փաշինյանի՝ Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշումը
«Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի ՋԻ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով «Երևանի Ձայնը» ավանդական հարցման արդյունքներին՝ տեղեկացրեց, որ 800 հարցվածների 47,1 տոկոսը բացասական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշումը:
«Ավելի շուտ բացասական է գնահատել հարցվածների 10,3 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 36,8 տոկոսը»,- մանրամասնեց Արամ Նավասարդյանը:
Հեռախոսային հարցումների մեթոդով այդ հետազոտությունն անցկացվել է 2022թ. հունվարի 24-ից փետրվարի 2-ը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ առաքելության կազմում Ղազախստան էր ուղարկվել ՀՀ ԶՈւ 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը, ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության, իրականացնելու էր բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: