ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ գերիների, պատանդների հավաքագրման հետ կապված շատ դեպքեր կան, երբ տվյալներն են լինում հակասական, երբեմն նույն գերու համար կարող է մինչև 20 մարդ դիմել այդ հարցերով զբաղվող կառույցին։ Հետևաբար՝ այս ամենը մեծ ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ձեռք են բերվել բավարար օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման փաստերով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Հրանտ Բագրատյանը՝ Մովսես Հակոբյանի հայտարարության, ներքին քաղաքական կյանքի և Արցախյան խնդրի մասին
Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները:
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը տեղեկացնում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ։
Արդեն մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել էր Մոսկվա, որից հետո անմիջապես վերադարձել Երևան։
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) օպերատիվ աշխատողները կանխել են ահաբեկչական գործողությունները, որոնք պատրաստել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջի անդամները:
Լարիսա Ալավերդյանը՝ Արցախյան պատերազմի և գերիներին վերադարձնելու քայլերի մասին՝ ՈւՂԻՂ
Մեկ ստորագրությամբ և առանց մարտի արցախյան տարածքների հանձնումից հետո նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր Պաշտպանության նախարարություն, որ ԶՈւ բարձրագույն սպայակազմին ներկայացնի նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Միամտորեն կարծում էի, որ ներկա բարձրաստիճան սպաներին, գեներալներին ուղղված առաջին նախադասությունը, թեկուզ՝ ձևական, կլիներ՝ տղերք, կներեք: Չեղավ:
Արցախը հաշմանդամ է։ Ու ինչպես բոլոր ծանր վիրավորների դեպքում է լինում, այնպես էլ հայկական երկրորդ հանրապետության պարագայում ամենակարևորը հենց առաջին պահերին ցուցաբերած օգնությունն է։
Razm.info-ն հերթով կներկայացնի, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։
ՀՀ վարչապետի աշխատակազմում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվում:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության առջև հացադուլ հայտարարած ՀՅԴ-ականներ Գեղամ Մանուկյանին և Գագիկ Ավետիսյանին, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլ հայտարարած՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին: Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը սխալ է համարել պայքարի այս ձևը:
Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն:
Հերիք է սուտ խոսես. այլընտրանք կար եւ այդ այլընտրանքը հոկտեմբերի 20-ին Պուտինը քեզ ներկայացրել է, բայց դու հրաժարվել ես այդ առաջարկից, որի արդյունքում ի կատար է ածվել «կիրթ ու կառուցողական» ալիեւիդ երազանքը՝ Շուշին ու Հադրւթը տեսնելու Ադրբեջանի կազմում։
Երկրում իշխանության ճգնաժամ է և այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։
Ակնհայտ է, որ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չմնալու համար։ Այսօրվա ՀՀ կառավարությունը ունի մեկ ֆունկցիա՝ ֆորմալ ապահովել կառավարության գոյություն և Փաշինյանի իշխանության պատրանք։
Լույս նոյեմբերի 25-ի գիշերը Իսրայելը Գոլանի բարձունքների կողմից գրոհել է Դամասկոսի նահանգի հարավի վրա: Այդ մասին ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, այս պահին պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը:
Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաև Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական:
Օրը հատուկ էր ընտրված՝ Մոնթեի ծննդյան օրն էր: Երկու տարի առաջ այս օրը եթեր հեռարձակվեց «Զենք տուր, խաղաղություն եմ ուզում» վավերագրական ֆիլմը: Երկու տարի առաջ չէինք պատկերացնի, որ երկու տարի հետո, նույն օրը փակելու ենք Մոնթեի ազատագրած Քարվաճառի դարպասները և այն «դուխով» նվիրելու ենք թուրքին:
Մոնթեն հեռակապով ղեկավարում էր հերթական ազատամարտը, Նիկոլը՝ ռուպորով թունավորում էր հերթական միտինգավորներին։
Դավաճանի մեկ ստորագրությամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անհայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատվությունը:
Այսօր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, որը նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության հետեւանքով այսօր պետք է հանձվի ադրբեջանական կողմին:
Ինչ հիմար թեզեր ասես չեն շրջանառում, փորձում են մարդկանց ուղեղները բթացնել։
Նայում եմ Ադրբեջանին հանձնվող տարածքներ վերջին օրերին մեկնած ուխտավորների տեսանյութերը:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Mediaport թելեգրամային ալիքը հաղորդում է, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանության մասակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի փաստաթղթին չընդդիմանալու մեջ: