Մեծ Բրիտանիա ժամանող ճանապարհորդները կկարողանան պարտադիր կարանտինի ժամկետը երկու շաբաթից կրճատել մինչեւ հինգ օր:
Հնդկաստանը նոյեմբերի 24-ին Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից անցկացրել է «Բրամոս» գերձայնային թեւավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը:
Գերմանիայի կառավարությունը համաձայնեցրել է հանրային ընկերությունների ղեկավարության համար պարտադիր գենդերային բաժնեմասեր սահմանելու օրինագիծը:
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նիկոլն ինքնատիրապետումը կորցրած` փոխում է կառավարության անդամներին, փորձ է անում վերագտնել ինքն իրեն, վերադարձնել նախկին կերպարը: Չի գիտակցում, որ այլևս ինքը սև խոռոչ է: Պատմությունն արդեն սև տառերով է գրել այդ անունը կեղտոտ էջի վրա, որ ինքը նոյեմբերի 9-ից հետո պարզապես գոյություն չունի: Ժամանակը վերջակետ է դրել այդ անվան դիմաց՝ որպես խարան, անկախ այն հանգամանքից` վարչապետի աթոռի՞ն է, թե՞ մեկ այլ տեղում, քանի որ ցանկացած իրավիճակում դիտվում է՝ որպես սև քառակուսի: Նա բացառապես անցյալ է, սև անցյալ, որն իր ստվերի տակ է առել մեր ներկան ու ապագան:
Մի քանի հարյուր ավիաչվերթ է չեղարկվել նոյեմբերի 24-ին Չինաստանի Շանհայ եւ Տյանցզյան քաղաքների օդանավակայաններում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելու պատճառով:
«Մենք դատապարտել ենք, որ գիտության ոլորտն այս տարիներին ուշադրությունից դուրս է մնացել, թերֆինանսավորվել է, որի հետևանքով նաև երկրի պաշտպանական համակարգում հնարավոր չի եղել կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այո, մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա»:
ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերի նախնական թիվը 181 է. «Ադրբեջանին հանձնվում է 181 գյուղ և քաղաք: Երբ ներկայացված 121 համայնքն առանձին-առանձին բացում ես՝ ստացվում է 181 քաղաք և գյուղ, գուցե ավելին: Ինչո՞ւ եմ ասում՝ գուցե ավելին, որովհետև միայն Քաշաթաղի շրջանում, որն ըստ ցուցակի՝ ներկայացված էր 52 համայնքի տեսքով, 100-ից ավելի բնակավայր կա՝ գյուղ և քաղաք: Այնտեղ մի քանիսը չենք ներառել ցուցակում, որոնք փաստացի այս պահի դրությամբ բնակչություն չունեին: Այսինքն՝ եթե անգամ այդ կարգավիճակում՝ որպես բնակավայր դա էլ ներառեինք, 181-ից ավելի կլիներ»:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում էր օրեցօր արժեզրկման նոր ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը:
Իրավաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Դեռևս չորս տարի առաջ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթներից մեկում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին ինքնավստահ հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմը Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունք է եղել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոսելով պատմությունը վերլուծելու ու դասեր քաղելու անհրաժեշտության մասին։
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին ամերիկյան պատժամիջոցներից ազատվելու երկու ուղի է մատնանշել, որոնցից մեկը ինչ-որ ժամանակ չի աշխատել, իսկ մյուսը դժվարին կլինի:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի Հանրապետության այն բնակավայրերի մշակութային կոթողներին ու ժառանգությանը, որոնք այս պահին հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունն այդ ժառանգության անխաթարությունն ապահովելու համար՝ 168.am-ն այս հարցերի պատասխանները լսեց Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանից:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգընի հետ:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան լրագրող Ֆաթիհ Ալթայլըի հետ հարցազրույցի ժամանակ արել է հայտարարություն, որում տողատակերով նշված ցուցանիշը բացահայտել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն է։
Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը սկանդալի պատճառ է դարձել:
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը:
Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, և նրա պաշտոնավարումը ոչ միայն օրըստօրե ավելի է ծանրացնում մեր վիճակն Արցախում և դիվանագիտական ճակատում, այլև նպաստում է սոցիալական ու տնտեսական ծանր վիճակի խորացմանը, անգամ՝ համաճարակի տարածմանը։ Բայց ամենակարևորը հանրային սպասումներն են, որ հիմա կենտրոնացած են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վրա, և այդ պատճառով հասարակությունը դեռևս չի կարողանում թոթափել ցասումը և մտածել՝ ինչպես ընթացիկ օրհասական վիճակի լուծման մասին, այնպես էլ՝ փորձել ապագան կառուցելու տեսլական մշակել։
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Կողմ քվեարկեցին, որպեսզի այդ միջնորդությունը ուղարկեն Սահմանադրական դատարան։ Այն, ինչը մենք լսեցինք խորհրդի նիստում, ցույց տվեցին, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, առանց որևէ վերապահումների։ Օրինակ, այն դրույթները, որոնք ներկայացնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը, դրանք այնքան անհեթեթ էին, որոնք ընդհանրապես չէին վերաբերում բուն գործին»,- շեշտեց Արման Աբովյանը։
Նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հրադադարի հայտարարությունը և դրանում ներառված կետերը, հետագա գործողությունները սահուն կերպով Արցախյան հակամարտության ողջ գործընթացը դուրս բերեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հովանու ներքո իրականացվող ԵԱՀԿ դիտորդական առաքելության տիրույթից՝ ըստ էության ստեղծելով կարգավորման նոր ձևաչափ, որում էական ազդեցություն ունեն Ռուսաստանն ու Թուրքիան։
«Սպուտնիկ V»-ի պատվաստանյութը եւ պլացեբոն պլանավորում են 40 հազար կամավորների ներարկել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
«Լեռնային Ղարաբաղում շատ խնդիրներ կան, ի վերջո, ԼՂՀ-ն խնդիրներ ունի թե՛ փախստականների, թե՛ գյուղերի, թե՛ ռազմական, թե՛ խաղաղարար ուժերի հետ կապված։ Այս հարցերն էինք քննարկում ԼՂՀ նախագահի հետ միասին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Այսօր 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի 3 պատգամավոր գործուղվել են Մոսկվա։ Արդեն հայտնի է՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընդունած համապատասխան կարգադրությամբ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստ էր անցկացնում, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում, վանկարկելով՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Արցախում մարտական գործողություններից հետո իրականացվող դիվանագիտական աշխատանքների և առհասարակ հակամարտությունում Թուրքիայի դերի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները կուսակցության հերթական ժողովի ընթացքում կոչ է արել Էրդողանին Թուրքիայում կիրառել 14-օրյա կարանտինային ռեժիմ: