«Երկու տարի առաջ չէինք պատկերացնի, որ երկու տարի հետո, նույն օրը փակելու ենք Մոնթեի ազատագրած Քարավաճառի դարպասները և այն «դուխով» նվիրելու ենք թուրքին»․ Հարություն Հարությունյան

«5-րդ» ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու տարի առաջ, այս օրը սկսեց գործել «5-րդ ալիքը»: Օրը հատուկ էր ընտրված՝ Մոնթեի ծննդյան օրն էր: Երկու տարի առաջ այս օրը եթեր հեռարձակվեց «Զենք տուր, խաղաղություն եմ ուզում» վավերագրական ֆիլմը: Երկու տարի առաջ չէինք պատկերացնի, որ երկու տարի հետո, նույն օրը փակելու ենք Մոնթեի ազատագրած Քարվաճառի դարպասները և այն «դուխով» նվիրելու ենք թուրքին:

Երկու տարի առաջ, երբ սկսեց գործել «5-րդ ալիքը», խմբագրության հեռախոսները չէին լռում, հայհոյում էին, էլ՝ «թուրքր», էլ՝ «թուրքի լամուկներ», էլ՝ «պիցցայակերներ», էլ՝ ….մի խոսքով ավանդական հայկական հայհոյանքներին ավելացան թավշյա կոչվող հեղափոխության հայհոյանքները:

Գիտե՞ք ինչու, որովհետև ասում էինք ճշմարտությունը, որովհետև ահազանգում էինք այսօրվա մասին, որովհետև հավատարիմ էինք մեր մասնագիտությանը, որովհետև մենք եկել էինք, որ ոչ ոքի չփորձեին սրբացնել:

Նույնիսկ իմ ընկերներից շատերը զգուշանում էին ինձ հետ հանդիպել: Ավելի ճիշտ՝ ոչ թե զգուշանում էին այլ ատում էին ինձ, որ հանձն առա «5-րդ ալիքի» աշխատանքները, որ Նիկոլին չէինք քծնում, ասում էինք ճշմարտությունը:

Այսօր պետք է շնորհավորեի «5-րդ ալիքի» անձնակազմին, լրագրողներին բայց այսօր այդ օրը չէ: Ընդամենը շնորհակալություն եմ հայտնելու թիմին, չերերալու, չնեղվելու, համառություն դրսևորելու, ճշմարտությունը հասարակության հասցնելու և մասնագիտությանը հավատարիմ մնալու համար: Ապրեք ժողովուրդ: Առանց Ձեզ, կյանքը ավելի գորշ կլիներ «թավշյա, սիրո և հանդուրժողականություն» կոչվող, իսկ իրականում՝ այլասերվածների հեղափոխությունից հետո»:

 

Երկու տարի առաջ, այս օրը սկսեց գործել «5-րդ ալիքը»: Օրը հատուկ էր ընտրված՝ Մոնթեի ծննդյան օրն էր: Երկու տարի առաջ այս…

Posted by Հար Հարությունյան on 2020 թ. նոյեմբերի 24, երեքշաբթի

 

Տեսանյութեր

Լրահոս