Ինչպես գիտեք, 2021թ. դեկտեմբերի 5-ին Թալին խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցության անդամներս ստացել ենք 11 մանդատ՝ ընդհանուր 21 մանդատից:
Ամերիկացի զինվորականները գերձայնային հրթիռ են փորձարկել մարտի կեսերին, բայց դա գաղտնի են պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության էսկալացումից խուսափելու համար: Այդ մասին հաղորդել է CNN գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում առաջիկա մի քանի օրերի ընթացքում կիսատ թողած գյուղատնտեսական աշխատանքները չեն շարունակի։
ԵՄ-ում ապրիլի 5-ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթն է քննարկվելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Ֆրանսիան կարեւոր նշանակություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության պահապնմանն Ուկրաինայի իրադրության շուրջ: Ապրիլի 5-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը RFE ռադիոկայանի եթերում։
ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները հանրահավաք են անցկացրել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց: Հանրահավաքի նպատակը՝ անկախ քաղաքական հայացքներից, Արցախին զորավիգ կանգնելն ու Հայաստանի դավաճան ու անհայրենիք իշխանությունների հեռացումը պահանջելն էր:
Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով «ինչ սպասել բրյուսելյան հանդիպումից» հարցադրմանը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարևորեց ռազմագերիների վերադարձի հարցը: Նա արձանագրեց այդ հարցում իշխանությունների ձախողումը:
Աշխարհի գլուխը խառն է․ Ադրբեջանը կարող է օգտվել այս վիճակից․ Արմեն Աշոտյան:
Աղվան Վարդանյանը ՔՊ-ական պատգամավորներին հրավիրեց երեկոյան հանրահավաքի։
Ամեն ջանք պետք է գործադրվի, որպեսզի Ադրբեջանից հայ ռազմագերիները վերադարձվեն. Դեսպան Չեպլակ:
Նիկոլը եթե գնա, հնարավոր է՝ այլ ճակատներում միմյանց հետ կռվող ՄԽ երեք համանախագհների հետ լեզու գտնել:
«Վտանգավոր է ոչ միայն այն, ինչ ինքը պատրաստ է ստորագրել, այլ նաև այն, ինչ բանակցում է ու խոստում է տալիս: Երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ակնհայտ է, չէ՞, որ ՄԽ համանախագահների ձևաչափով, էլ չասեմ՝ Ալիևի հետ ձևաչափով, նա վաղուց այս օրակարգն առաջ չի հրում»,- ասուլիսում անդրադառնալով ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման օրակարգին՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
168.am-ին, սակայն, տեղեկություններ են հասել այն մասին, որ ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու մասին որոշումը:
Առաջիկայում Վիեննայից կարևոր հայտարարություն է սպասվում. ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը փակագծեր է բացումP:
«Այսօրվա արհավիրքների, խնդիրների, մարտահրավերների, կորուստների մեղավորը մնում է Նիկոլ Փաշինյանը և իր ոհմակը՝ Նիկոլի ուսապարկերը, Էրդողանի միզապարկերը, Ալիևի լեղապարկերը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այսօր նախատեսված հանրահավաքին՝ վերահաստատեց, որ այն չունի կուսակցական պատկանելություն: Ըստ նրա՝ կուսակցությունները, դաշինքներն ընդամենը կազմակերպչական աշխատուժն են, որոնք ստեղծում են պայմաններ՝ արթնացնելու հասարակության զգոնությունն ու արժանապատվությունը:
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ ՌԴ-ի կազմ մտնելու շուրջ հանրաքվե անցկացնելու որոշումը պաշտպանել են ռուսաստանցի առաջատար քաղաքական գործիչները։
ՀՀ Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին. այս տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Փենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»: Այդ մասին, ինչպես հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՀԳ), հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնը։
Արմեն Աշոտյանը՝ Արցախի անվտանգությանն ու ամբողջականությանը սպառնացող վտանգների մասին. ՈւՂԻՂ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը՝ հայ-լեհական հարաբերությունների և ուկրաինական պատերազմի մասին. ՈՒՂԻՂ։
Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել է 2,5 միլիոնը: Ապրիլի 5-ին այս տվյալները բերված են Twitter-ում հանրապետության սահմանապահ պահապանության ծառայության էջում։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի շուկայի աշխատակից Սիլվա Դանիելյանը, ով ներկա է գտնվել այդ զրույցին, ասաց՝ շատ թեժ է անցել իրենց հանդիպումը Էդմոն Մարուքյանի հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երթով կշարժվի դեպի Աատության հրապարակ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա են եղել և՛ անհետ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։
Սահմանադրական դատարանը (ՍԴ), հակառակ բաց ու հրապարակային աշխատելու իր խոստումներին, շարունակում է յոթ դռների հետևում բոլորից թաքուն ու բոլորին անհասկանալի որոշումներ կայացնել։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պլանավորում է կատարելագործված տասը Switchblade կամիկաձե-դրոն գնել, իսկ այնուհետեւ մատակարարել Ուկրաինային. դրանք կարող են ոչնչացնել հակառակորդի տանկերն ու հրետանին: Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ամերիկացի օրենսդիրները երկրի նախագահ Ջո Բայդենից պահանջում են ընդլայնել ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային: Ապրիլի 4-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարին հղված նամակը: