ԱՄՆ-ը պլանավորում է տասը Switchblade դրոն մատակարարել Ուկրաինային. Bloomberg
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պլանավորում է կատարելագործված տասը Switchblade կամիկաձե-դրոն գնել, իսկ այնուհետեւ մատակարարել Ուկրաինային. դրանք կարող են ոչնչացնել հակառակորդի տանկերն ու հրետանին: Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ավելի վաղ մարտ ամսին ԱՄՆ-ը որոշել էր Switchblade հարյուր դրոն մատակարարել Ուկրաինային:
Ինչպես գրում է Bloomberg-ը, այդ անօդաչուները պատկանում են «300» շարքին, կշռում են շուրջ 2,5 կիլոգրամ եւ կարող են գրոհել հետեւազորի կամ ավտոմեքենաների վրա: Իսկ այժմ ԱՄՆ-ը մտադիր է Կիեւ ուղարկել Switchblade-600 դրոններ, որոնք կշռում են շուրջ 23 կիլոգրամ, կարող են թռչել 39 կիլոմետր տարածություն եւ օդում մնալ 40 րոպե: Այդպիսի կամիկաձե-դրոնները հարված են հասցնում «հակատանկային արկով»:
Դրոնի օպերատորն այն կառավարում է սենսորային էկրանով համակարգի օգնությամբ եւ կարող է ինքը վերահսկել բարրաժող հրթիռը: Պենտագոնը պլանավորում է այդ դրոնները, աղբյուրների խոսքով, գնել անմիջապես արտադրողից, այլ ոչ թե դրանք վերցնել արդեն առկա պաշարներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: