Բաժիններ՝

ԱՄՆ-ի օրենսդիրները Բայդենին խնդրում են ընդլայնել ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային. CNN

Ամերիկացի օրենսդիրները երկրի նախագահ Ջո Բայդենից պահանջում են ընդլայնել ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային: Ապրիլի 4-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարին հղված նամակը:

CNN-ի տվյալներով՝ ավելի քան 30 օրենսդիրներ ամերիկյան երկու առաջատար կուսակցություններից պահանջում են, որ վարչակազմն ընդլայնի զինամթերքի ցուցակն ու ավելացնի քանակը, որը Վաշինգտոնը մատակարարում է Կիեւին: Մասնավորապես, նրանք Բայդենին խնդրում են ավելացնել ուկրաինացի զիվորականներին անօդաչուների, Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ Stinger շարժական հրթիռային համալիրների մատակարարումների ծավալները:

CNN-ի տեղեկատվության համաձայն՝ օրենսդիրների համապատասխան պահանջները կազմվում են ուկրաինական կողմի խնդրանքի հիման վրա, որն ստացվել Է անցյալ շաբաթ: Հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի Կոնգրեսին են հանձնել զինամթերքի եւ օգնության այլ տեսակաների ցուցակ, Վաշինգտոնի կողմից որոնց մատակարարումների հույս ունեն: Այնտեղ այլ բաների թվում նշված են անօդաչուներ, հրետանային, զենիթային եւ հակատանկային համալիրներ, հականավային զենք, դիտարկման համակարգեր, ինչպես նաեւ Սու-25 գրոհիչներ: Ավելի վաղ Վաշինգտոնը մերժել է Վարշավայի առաջարկությունը Կիեւին հանձնել իր մոտ առկա խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչները՝ Գերմանիայի ռազմակայանից Ուկրաինա տեղափոխման միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս