Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ապրիլի 12-ին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ): Ինչպես հաղորդել է Fars գործակալությունը, նրան հայտարարվել է վճռական բողոք եւ հայտարարվել է Քաբուլում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեության դադարցեման մասին մինչեւ նոր կարգադրությունները։

Ավելի վաղ Քաբուլում Իրանի դեսպանատան եւ Հերաթում գլխավոր հյուպատոսարանի առջեւ տեղի են ունեցել հանրահավաքներ, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նետել են քարեր: Իրանում Աֆղանստանի ժամանակավոր հավատարմատարին հիշեցրել են ընդունող կողմի կառավարության պատասխանատվության մասին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապապովման համար: Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանին կոչ է արել դատական հետապնդման ենթարկելու Իրանի դեսպանատան եւ գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակվողներին:

Ապրիլի 11-ին Հերաթի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Իրանում աֆղան փախստականների եւ միգրանտների ճնշման դեմ: Ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Ապրիլի 7-ին Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Իրանում աֆղան փախստականները գանգատվում են երկրում իրենց մնալու պայմանների վատթարացումից: Նրանցից շատերի մոտ բացակայում են փաստաթղթերը, ներառյալ այցագրերը: Նշվել է, որ սոցիալական ցանցեցում տարծվում են տեսագրություններ, որոնք վկայում են, որ «աֆղան փախստականներն Իրանում ենթարկվում են հալածանքների եւ խոշտանգումների»: Իր հերթին Քաբուլում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքել է այդ տվյալները՝ դրանք անվանելով անստույգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս