«Արա, դուք էս ի՞նչ տեսակ եք. քիչ է՝ դուք Արցախ չեք գնում, մի հատ էլ ուրիշի Արցախ գնալն եք սպառնալիք համարում»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արա, դուք էս ի՞նչ տեսակ եք:

Քիչ է՝ դուք Արցախ չեք գնում, մի հատ էլ ուրիշի Արցախ գնալն եք սպառնալիք համարում արցախահայության անվտանգության համար։

Իսկ կարո՞ղ է առաջիկայում էլ Արցախում հայերեն խոսելը, մայիսի 9-ը կամ սեպտեմբերի 2–ը նշելը համարեք սպառնալիք։

Քիչ է մնում՝ ասեք՝ Արցախում ապրելը սպառնալիք է արցախահայության անվտանգությանը, ուստի «կառուցողական» գործընկերոջ հետ հայերին Արցախից տեղահանելու որոշում ունենք՝ հերոսաբար «փրկելով» 120.000 մարդու կյանք։

Չէ՞ որ «ձեզանից շատ ոչ մի իշխանություն Արցախի համար բան չունի արած»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930