Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի զոհերի թիվը հասել է 42-ի
Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Ապրիլի 12-ին այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության իշխանությունների հրապարակած ամփոփագրերը։
Ապրիլի 11-ին Բեյբեյ սիթիի Տարերային աղետների ռիսկերի կառավարման քաղաքայն վարչությունը հրապարկել է հաշվետվություն, որտեղ հաղորդվել է 17 զոհվածների մասին: Մասնավորապես, Լեյտեի նահանգում զոհվել է 14 մարդ, 16-ը՝ տուժել, եւս վեց մարդ համարվել է անհայտ կորած: Արեւելյան Վիսայաների տարածաշրջանում զոհվել է երեք մարդ, եւս վեցն անհայտ կորել է:
Ապրիլի 10-ին «Մեգի» արեւադարձային փոթորիկը մոլեգնել է Ֆիլիպինների արեւելյան մասի Սամար, Բիլիրան եւ Լեյտե կղզիներում: Ֆիլիպինների մթնոլորտային, երկրաֆիզիկական եւ աստղագիտական ծառայությունների վարչության տեղեկատվությամբ՝ դրա սահմաններում քամու առավելագույն արագությունը կազմել է վայրկյանում 20,8 մետր մինչեւ վայրկյանում 29,1 մետր: Հանրապետության տարերային աղետների ռիսկերի նախազգուշացման եւ վերացման ազգային խորհուրդը հայտնել է, որ արեւադարձային փոթորիկը Ֆիլիպիններում վնաս է պատճառել ավելի քան 139,1 հազար մարդու:
Ցիկլոնը տարածվել է ինը տարածաշրջաններում՝ Բիկոլի տարածաշրջանում, Արեւմտյան Վիսայներում, Կենտրոնական Վիսայներում, Արեւելյան Վիսայներում, Հյուսիսային Մինդանաոյում, Դավաոյում, Սոկքսարխենում, Կարգայում եւ Մուսուլմանական Մինադանաոյի Բենգսամորոյի Ինքնավար Տարածաշրջանում: Ավելի քան 38,3 հազար ընտանիքներ են տեղափոխվել