Բաժիններ՝

Ռուսաստանի հարավում 11 օդանավակայանների փակումը երկարացվել է մինչև ապրիլի 19-ը

«Ռոսավիացիա»-ն ութերորդ անգամ երկարացրել է 11 օդանավակայանների փակումը Ռուսաստանի հարավում՝ այժմ Մոսկվայի ժամանակով մինչեւ ապրիլի 19-ը ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից։

Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ էլիստայի օդանավակայաններին: Ուղեւորներին հանձնարարվում էայդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններով: Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս