Արցախի դրոշը խորհրդանիշ է, բերեք գլխիս տնկեք, եթե ում մտքով ինչ անցնում է, բերի, տնկի ԱԺ ամբիոնի վրա, ի՞նչ կլինի․ Հակոբ Ասլանյան

Դրոշ տնկելով չի երկիր պահվում, երկիր պահվում է պահելով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Դիտարկմանը, որ դրոշը պետական խորհրդանիշ է, Ասլանյանը ասաց․

«Դե խորհրդանիշ է, բերեք գլխիս տնկեք, խորհրդանիշը խորհրդանիշների տեղում պետք է լինի, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է։ Դրոշ վառելով, դրոշ տնկելով երկիր չեն պահում, ձեր առաջ այն մարդն է կանգնած, ով երեք անգամ իր կյանքը դրել է այս երկրի համար, իսկ այդ դրոշ տնկողների 90%-ը նույնիսկ ավոտմատ մի անգամ չի բռնել և փախել է։ ԱԺ ամբիոնը դրոշ տնկելու տեղ չէ, եթե ամեն մեկը վերցնի ու ինչ-որ իր մտքով անցնում է, տնկի այնտեղ, ինչ կլինի, ամբիոնը դրոշի տե՞ղն էր»,- ասաց Ասլանյանը։

Տեսանյութեր

Լրահոս