Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում․ ՈՒՂԻՂ
Մյասնիկյան պողոտան նույնպես պարալիզացված է
Ոստիկանությունը ուժով հեռացնում է Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին
Քաղաքացիները կրկին փողոցներ են փակում. ՈՒՂԻՂ
«Առանց Նիկոլ Հայաստան». Բաղրամյան պողոտայի երթևեկությունը պարալիզացված է
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում անցկացրեց աշխատանքային քննարկում՝ սահմանամերձ շրջանների իրավիճակի, խնդիրների լուծման ուղիների, սահմանների ճշգրտման հարցերի վերաբերյալ, որին մասնակցում էին միայն «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
Նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Եվ մեր այդ հրապարակումը, բնավ, անհիմն չէր:
Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ Սյունիքում տեղի ունեցող իրավիճակով, բացի Պաշտպանության նախարարությունից ու որոշ դեպքերում՝ Ազգային անվտանգության ծառայությունից, որևէ կառույց կամ պաշտոնատար անձ չի հետաքրքրվում։
Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն անընդունելի է համարում Սյունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներին բերման ենթարկելը։
Առնվազն յոթ մարդ է սպանվել Սուրբ Ծնունդի նախօրյակին «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով, որը կատարվել է Նիգերիայի հյուսիս-արեւելքի գյուղերից մեկի վրա:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Երեկ հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանը, որը 2018 թվականից աշխատում էր ՊԵԿ-ում, զբաղեցնելով նախ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, ապա, ՊԵԿ հետաքննության վարչության պետի, ապա, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնները, այնուհետև 2019 թվականին տեղափոխվել էր ՊՎԾ, աշխատել ՊՎԾ ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ապա ՊՎԾ պետի ԺՊ, 2020թ.-ին 1 օրով նշանակվել էր ՔԿ նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ փոխտնօրեն, 2020թ.-ի հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այս տարվա դեկտեմբերի 24-ին նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ:
Գազատարի պայթյուն է տեղի ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզում, զոհեր չկան:
«Որպես համայնքի ղեկավար՝ ինձ մեր քաղաքացիները շատ են հարցնում, թե ինչ է լինելու, բնականաբար, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Բայց համոզված եմ մեկ բանում, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ապահովենք մեր բնակչության անվտանգությունը»,- այս մասին խորհրդարանում աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Գևորգ Փարսյանը։
«Որևէ պարզաբանում չեմ տվել, որևէ բացատրություն չեմ տվել, որովհետև գտնում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա: Ինչ որ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները: Սա հայրենիքի փրկության պայքար է, և նման մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել»,- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այս անգամ հրավերը կապված էր ՀՔԾ-ի դիմաց արած իր ելույթին:
Ոչ ոքի չի հետաքրքրո՞ւմ, թե ինչու են զրոյացվել հայ-վրացական հարաբերությունները, այն էլ արդեն մեկ տարուց ավել:
«Սյունիքը կրել է մեծ ու անդառնալի կորուստներ՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ մեր բնակավայրերի պաշտպանությունում։ Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին բոլոր համայնքների ղեկավարները, այդ ժամանակ նա առաջարկեց, որպեսզի մենք անցնենք ինքնապաշտպանության։ Սյունիքի պաշտպանության համակարգող նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը։ Մենք շատ արագ կազմակերպվեցինք ու անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը։ Ինչո՞ւ եմ ասում՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև այդ ժամանակ մենք, ցավոք, ամբողջովին միայնակ էինք, և այդ օրերն իրականում շատ ծանր էին՝ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մյուս ոլորտներից»,- ասաց Գևորգ Փարսյանը։
Անգործության մարմնացում, նույն ինքը Արմեն Սարգսյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ ասաց, որ Սահմանադրությամբ ամրագրված իր կարգավիճակը պետք է տողատակերով կարդալ։
ՄԱԿ-ի ԱԽ-ի գագաթնաժողովը հարկավոր է անցկացնել առերես ձեւաչափով, Մոսկվան հուսով է, որ այն կկայանա մոտ ժամանակներս:
Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ գործում են Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն հատվածները, իսկ Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված են չօգտագործել, քանի որ ամբողջությամբ անցել է թշնամու հսկողության տակ։ Այս ճանապարհին ունեն այլընտրանք, սակայն այդ ճանապարհն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի, բացի այդ, այն մի քանի անգամ երկար է։
ԱՄՆ-ի յոթերորդ օկրուգի Վերաքննիչ դատարանը, որը գտնվում է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ), դեկտեմբերի 24-ին մերժել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանական խմբի հայցը Վիսկոնսինի նահանգում նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման մասին:
«Ինչ վերաբերում է գործադուլ, դասադուլին, ապա պետք է ասեմ, որ Երվանդ Սերոբյանը հարցազրույց տալով ու փորձելով իշխանություններին ռևերանսներ անել, ցույց տալ, որ իբր Շիրակի պետական համալսարանը չի միացել դասադուլին՝ մանիպուլյացիոն տեղեկություններ է հաղորդել։ Մեր համալսարանում երկուշաբթի օրվանից սկսվել են միջանկյալ քննություններ, այսինքն՝ որպես այդպիսին, դասեր չկան։ Ինքս այդ օրը՝ որպես Շիրակի պետական համալսարանի դասախոս, գործադուլ եմ արել, ուզում է՝ Երվանդ Սերոբյանն ընդունի, ուզում է՝ չընդունի»,- նշեց Գագիկ Համբարյանը։
Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղազախստանում տեղի ունենալիք Խորհրդարանի Մաջլիսի պատգամավորների ընտրություններում: Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Եթե իսկապես համոզված եք, որ հենց այդ օրենքն է հիմնական մեղավորն այս վիճակի, ապա ինչի՞ ժամանակին չէիք փոխել նախկինների ընդունած այդ անհաջող օրենքը։ Մոռացե՞լ եք, որ ձեզ ոչինչ չխանգարեց փոխել Սահմանադրությունը (չափից դուրս ապօրինի)։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Կապիտուլյացիայի ստորագրումից անցել է 45 օր: ՀՀ ղեկավարը ոչ մի արտասահմանյան այց չի ունեցել, թեև էս պահին Հայաստանին սպասվող տնտեսական աղետին դիմագրավելու համար մեզ անհրաժեշտ է գերակտիվ համագործակցություն արտաքին գործընկերների և Սփյուռքի հետ: Միայն այդ կերպ է հնարավոր գոնե մասամբ մեղմել տնտեսական վնասները:
«Մի պսևդոէլիտար, պսևդոմտավորական և պսևդոսկզբունքային միտում կա, երբ մարդիկ իրար հերթ չտալով դժգոհում են, թե ժողովուրդը չունի ինքնասիրություն, ազգը չունի ինքնապաշտպանական բնազդ։ Այդ «պսևդո»-ները ստեղծված վիճակի ու գրեթե բոլոր ձախողումների համար մեղադրում են հավաքական «ժողովրդին»։ Քննադատում են, վերջում էլ պիտակավորում՝ փաստերի ու իրականության հետ առերեսեվել չցանկացողներին անվանելով «ժեխ» կամ «զոմբի»։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոչ եմ անում, որ Քննչական կոմիտեի նախագալի տեղակալ Արգիշտի Քյարամյանը հրաժարական տա, հայտարարի, որ բարոյապես չի կարող աշխատել ազգադավ իշխանությունների հետ, և սկսի զբաղվել գիտությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանը գծվում է «GPS» համակարգով, որի հետևանքով Ադրբեջանի Հանրապետությանն են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի կենսական կարևորություն և անվտանգային նշանակություն ներկայացնող տարածքներ և ենթակառուցվածքներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար զորակոչված զինծառայողների փուլային զորացրման մասին մինչև ապրիլի 15-ը, համապատասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 25-ին:
Այսօր, ժամը 14:00-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: