«Ճանապարհի պատճառով Ագարակի, Եղվարդի, Ուջանիսի ու Խդրանցի բնակիչները որոշ առումով ընկել են շրջափակման մեջ». Կապանի քաղաքապետ

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ Սյունիքում շահեկան դիրքերը թշնամուն հանձնելուց հետո ճանապարհների անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ըստ նրա, ունեն ճանապարհների երեք խնդրահարույց ուղղություն՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածները։

Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ գործում են Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն հատվածները, իսկ Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված են չօգտագործել, քանի որ ամբողջությամբ անցել է թշնամու հսկողության տակ։ Այս ճանապարհին ունեն այլընտրանք, սակայն այդ ճանապարհն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի, բացի այդ, այն մի քանի անգամ երկար է։

«Այսինքն՝ այդ ճանապարհի պատճառով Ագարակի, Եղվարդի, Ուջանիսի ու Խդրանցի բնակիչները որոշ առումով ընկել են շրջափակման մեջ»,- խորհրդարանում անցկացվող աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Գևորգ Փարսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում անցկացնում է աշխատանքային քննարկում՝ սահմանամերձ շրջանների իրավիճակի, խնդիրների լուծման ուղիների, սահմանների ճշգրտման հարցերի վերաբերյալ, որին մասնակցում են միայն «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

Քննարկմանը մասնակցելու համար պաշտոնապես հրավիրել են նաև Կառավարության անդամներին ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, սակայն որևէ մեկը չի արձագանքել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031