«Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է խորհրդարանը լուծարելու հարցը՝ ՈւՂԻՂ
էս ամեն ինչը դավաճանությա՞ն արդյունք է, թե՞ ամբարտավանության. Սուրենավանի բնակիչը՝ Վազգեն Մանուկյանին:
«Տիկին Մակունցը լա՞վ մշակույթի նախարար էր, ոչ, իսկ ինչո՞ւ պետք է լավ դեսպան լինի»
Արարատցիների հետ հանդիպման ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ պատերազմին ու այդ պատերազմում մեր պարտության պատճառներին. «Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու:
«Ինքն ակնհայտ սահմանադրական հանցագործության դրդեց խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև մարդուն իր խոսքի համար (հանձնաժողովի նախագահ) պաշտոնանկ չեն անում։ ԱԺ կանոնակարգով և սահմանադրությամբ նման նորմ նախատեսված չէ, և ես ուզում եմ հավատալ, որ Սահմանադրական դատարանի անդամները չեն ենթարկվի Նիկոլ Փաշինյանի շանտաժին, որովհետև մենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ դիմել ենք ՍԴ. վստահ եմ, որ այդ դատը ես շահելու եմ։ Ես ուզում եմ հավատալ, որ ՍԴ բոլոր անդամներն այդուհանդերձ պրոֆեսիոնալ դատավորներ են, սահմանադրագետներ, և Նիկոլ Փաշինյանը նրանցից որևէ մեկի վրա չի կարող որևէ ճնշում ունենալ։ Չեմ հավատում, որ հնարավոր է ճնշել Հրայր Թովմասյանին, Վահե Գրիգորյանին, Արևիկ Պետրոսյանին, Արմեն Դիլանյանին և մյուս բոլորին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան տարածաշրջանային այց է կատարում, որպեսզի աշխատանքներ տարվեն այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ:
Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, որը Եվրոպայում ՀՀ դեսպան եղած ժամանակ աչքի է ընկել արևմտյան հատուկ ծառայությունների հետ սերտ կապերով, վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել ռուսական շրջանակների հետ, այդ թվում՝ դիվանագիտական և ոչ միայն
Մեսրոպ Եղիազարյանը՝ հունվարի 28-ին մեծ հայահավաքի մասին. ՈւՂԻՂ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ օրակարգում քննարկում են ԱԺ-ն լուծարելու հարցը, և այդ նախագծի հեղինակը Վահագն Հովակիմյանն է:
«Մենք այսօր հայրենիքը փրկելու խնդիր ունենք». Արտակ Զաքարյան
Երեկ հանրային այս տիրույթում քննարկվում էր այն հարցը, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չքննարկեց մեր ռազմագերիների չվերադարձի հարցը՝ նախապատվությունը տալով Նավալնու թեմային
Պատերազմի առաջին օրը ՀՕՊ-ի կեսից ավելին, S300-ները ոչնչացվել են. Հարությունյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ զարմանք հայտնեց, որ զինվորականները պատերազմի ընթացքում չեն հասկացել, որ այն հաղթական ավարտ չի ունենալու:
«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցի վերաբերյալ, կարծում եմ՝ շատ ասելիք չկա, որովհետև փորձեց ևս մեկ անգամ մաքրվել և հաստատել, որ ամեն դեպքում առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է: Հաստատվեց Գլխավոր շտաբի կողմից, որ իրենք զգուշացրել են Փաշինյանին, որ բանակն անկարող է շարունակել՝ այս տեմպերով պատերազմ իրականացնել»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ ընդգծելով, որ 2.5 տարվա ընթացքում շատ սխալներ են արվել:
«Բնական է, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք որ Նիկոլին են պաշտպանում. ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետ լուրջ աշխատանք է պետք տանել, բացատրել՝ ինչն ինչոց է: Եվ կան քաղաքացիներ, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ շահից ելնելով՝ խուժանություն են անում ընդդիմության դեմ. Այդ մարդիկ էին հավաքված»,- Գյումրիում իր հանդիպումը խոչընդոտած խմբի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Տոնոյանը փորձեց մաքրվել ու հաստատել, որ առաջնային մեղավորը Փաշինյանն է. Հովհաննես Հարությունյան
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է խնդրահարույց հարցեր քննարկել ռուսական կողմի հետ։
Հունվարի 28-ին՝ մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»․ ՈՒՂԻՂ
«2017-ին երբ մշակվեց 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը և հաստատվեց հանրապետության նախագահի կողմից 2018-ի փետրվարին, հստակ յուրաքանչյուր տարվա համար նախատեսված էր, թե հակաօդային պաշտպանության ինչպիսի զարգացում պետք է ունենա, չգիտես ինչու, հակաօդային պաշպանության զարգացման այդ փուլից որոշվում է, որ պետք է ավիացիա ձեռք բերվի, ձեռք է բերվում ավիացիա՝ կյանքը ցույց տվեց, որ որևէ բանով պիտանի չեղավ: Սերժ Սարգսյանի ժամանակ բազմիցս առաջարկներ եղել են ավիացիա գնելու, բայց մեր զինվորականները շեշտը դրել են հակաօդային պաշտպանության զարգացման վրա»,- ասաց Զաքարյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ահաբեկչական է որակել Ադրբեջանի այն գործելաոճը, որ այդ երկիրը չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու քաղաքացիական աձանց:
Դավիթ Տոնոյանի հարցազրույցը նաև մեղադրանք էր Փաշինյանին. Արտակ Զաքարյան
Վազգեն Մանուկյանը հանդիպում է Արարատի բնակիչների հետ. ՈՒՂԻՂ
Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ:
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հաստատել է նոր կառավարությունը, որը կազմել են աջ լիբերալ Բարենորոգումների կուսակացությունը եւ Ցենտրիստական կուսակցությունը:
Արտակ Զաքարյանը՝ հունվարի 28-ի մեծ հայահավաքի մասին. ՈւՂԻՂ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին:
Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր նախագահ Արայիկ Հարությունյանը նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարության անձնակազմին նախարար Կարեն Սարգսյանին ներկայացնելուց բացի անդրադարձել է նաև ընթացիկ իրավիճակին ու Արցախի ապագային:
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 21 հայի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը: