«Խմբագիրը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության և ըստ էության՝ ինքնասպանության»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին:
Վախենում է, շատ լավ հասկանալով, որ ինքն այլևս իշխանություն չի լինելու, գիտի, որ լավագույն դեպքում ցմահ նսելու է ԱԱԾ մեկուսարանում, գիտակցում է, որ սա հասկանում են նաև ուժային կառույցների ղեկավարները, դատախազը:

Խմբագիրը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության և ըստ էության՝ ինքնասպանության:

Իսկ ի՞նչ են մտածում սպանդանոց գնացող գառների դեմքով պատգամավորները, նրանք գոնե գիտակցում ե՞ն, որ իրենց հերթական անգամ օգտագործում են, շահագործում՝ անձնական ստրուկների նման, հասկանում ե՞ն, որ լավագույն դեպքում նրանցից մի քանիսը կհայտնվեն ապագա խորհրդարանում, իսկ մնացածին ուղղակի կուղեկցեն ԱԱԾ մեկուսարան՝ երկարաժամկետ վաստակած հանգստի:

Առավել նվիրյալներին կուղարկեն արտերկրներ՝ երաշխավորելով ապահով ու անվտանգ միջավայր, իսկ մնացածին ինչպես արդեն ասեցի:

Ի՞նչ են մտածում «Իմ քայլի» պատգամավորները, մտածո՞ւմ են առհասարակ, թե՞ ստրուկներին տրված չէ մտածելու իրավունք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031