Բաժիններ՝

Էստոնիայի նախագահը հաստատեց կառավարության նոր կազմը

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հաստատել է նոր կառավարությունը, որը կազմել են աջ լիբերալ Բարենորոգումների կուսակացությունը եւ Ցենտրիստական կուսակցությունը: Հունվարի 26-ին այդ մասին հայտնել է նախագահի դիվանատունը։ Կառավարության հաստատումը կայացել է առավոտյան 8:44-ին (Երեւանի ժամանակով 10:44-ին):

Մինչեւ օրվա վերջը նոր կաբինետի նախարարները երդում կտան Ռիյգիկոգուում (խորհրդարանում): Հունվարի 25-ին Ռիյգիկոգուն ձայների մեծամասնությամբ Բարենորոգումների կուսակցության նախագահ Կայա Կալասին իրավունք է ընձեռել կազմելու նոր կառավարություն: Այդ որոշման օգտին քվեարկել է 101-տեղանոց խորհրդարանի 70 պատգամավոր, դեմ է եղել 30-ը, մեկ պատգամավոր քվեարկությանը չի մասնակցել, հայտնել է BNS գործակալությունը:

Նույն օրն ավելի վաղ Բարենորոգումների կուսակցության նախագահ Կայա Կալասը եւ Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասն ստորագրել են համաձայնագիր նոր կառավարող կոալիցիայի ստեղծման շուրջը: Նախօրյակին այդ կուսակցությունները հաստատել են թեկնածուներին հանրապետության նոր կառավարության նախարարների պաշտոններում: Նախարարների նոր կաբինետի կազմում կլինեն վարչապետը Բարենորոգումների կուսակցությունից եւ եւս14 նախարարներ, որոնց պաշտոնները նոր կոալիցիայի մասնակիցների միջեւ բաժանված են հավասարապես: Էստոնիայի նոր կառավարության կազմումը պահանջվել է կոռուպցիոն սկանդալից հետո հունվարի 13-ին վարչապետի պաշտոնից Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Ռատասի հրաժարականից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս