ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: Կայքի տեղեկություններով` այն տեղի կունենա ժամը 13.00-ին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Քննարկվել են հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանը, պատերազմից հետո Հայաստանում ստեղված իրավիճակին վերաբերող հարցեր: ԲՀԿ նախագահը կարևոր է համարել տնտեսության վերակենդանացմանն ուղղված քայլերը՝ հատկապես այնպիսի բարեկամ երկրների հետ գործակցությամբ, ինչպիսին Բելառուսն է:
Հանրապետականները եւ դեմոկրատները միմյանց հետ համաձայնության են եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում համատեղ կառավարման եւ ֆիլիբաստերի («ֆլիբուստիերության»)՝ օրենսդիր մարմնի վերին պալատում փոքրամասնության իրավունքների ապահովման համար քննարկումների արհեստական ձգձգման ընթացակարգի պահպանման շուրջը:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա թուրք-ադրբեջանական հարձակման դեպքով:
Բաքվի արվարձանում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ զոհվել, վեցը փրկվել են:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքում հայկական բեռնատարների վրա քարերով հարձակումը ցուցիչ է այն բանի, որ Արցախի հանձնմամբ «հանգիստ ապրելու» թաքուցյալ և բացահայտ քարոզով արտահայտվող մտայնությունը որևէ աղերս չունի իրականության հետ և խիստ վտանգավոր է։
Պետք է արժանին մատուցել մեր այն սպաներին, պայմանագրայիններին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, ովքեր ստեղծված բարդ, անելանելի թվացող իրադրությունում շարունակում են պատվով կրել իրենց առաքելությունը։
Հայրենիք ենք տվել, սահմանների ամրությունն ենք ավիրել, բանակի մեջք ենք ջարդել, տնտեսությունն ենք ծնկի բերել, հասարակության միասնականությունն ենք մինչև վերջ սպանել, համատարած անեծքի ու հայհոյանքի իրականություն ենք ստացել ու նստել քննարկում ենք, թե ով որտեղ է նշանակվում։ Երբ ամբողջը գետնված է, հետևանք հանդիսացող ցանկացած մասը քննարկելն այլևս անիմաստ է։
Ինչպիսի՞ն կլինի 2021-ը Հայաստանի տնտեսության համար, և արդյոք իշխանություններին կհաջողվի՞ չեզոքացնել սպասվող տնտեսական ցնցումներն ու հնարավորինս մեղմել պետական բյուջեի դեֆիցիտը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի զրույցը «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:
1923թ. [Ի.Ստալինի 1921թ. նախաձեռնությունից հետո] արհեստականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար: Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին (այս հարցին այլ՝ առանձին անդրադարձ է պետք):
Պարզվում է՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 4 օր առանց ձևակերպելու գտնվել է արձակուրդում, որի համար ստացել է աշխատավարձ և «ահռելի» վնաս պատճառել պետությանը։ Այո՛, այո՛՝ 4 օր ու «ահռելի վնաս»…
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա «հոգեդարձի» հարցազրույցում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իր հայտնի «նոր պատերազմ՝ նորտարածքներ» բանաձևին, և տվել մոտավորապես հետևյալ բացատրությունը – «դե բան էր՝ ասել եմ, էլի. ի՞նչ եք կախվել էդ խոսքերից»։
Եթե չես կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, տնտեսական օրակարգ ձևավորիր: Առաջարկիր տնտեսական պրոյեկտներ (1000 անգամ ասել եմ ինչ տեսակի): Խոստացիր, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» իմբակցությունում այս օրերին իսկական իրարանցում է: Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիկայում պատրաստվում է լքել իրենց:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմը տարածաշրջանում էական լիցքաթափման չբերեց, այստեղ օրեցօր մեծանում է ռազմական գործոնը: Վերջին տարիներին Թուրքիան տասն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ 5 մլրդ դոլարից հասցնելով 50 մլրդի, սակայն արցախյան պատերազմի ֆոնին թուրքական լիրայի անկումը վերջինիս ստիպում է այդ հարցում որոշ վերանայումներ անել:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է գրեթե ողջ կազմով։
Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը անդրադարձել է Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հրապարակ» թեչթը գրում է․ «Երևանի պետական համալսարանը Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո դեռ ռեկտոր չունի: Այս հարցը չի հաջողվում լուծել, քանի որ հոգաբարձուների խորհուրդը չի համաձայնում իշխանական թեկնածուներին ընտրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականը Հայաստանի համար ծանր տարի ստացվեց. մարտից Հայաստանն ու աշխարհը փոթորկեց կորոնավիրուսը, իսկ սեպտեմբերից էլ խնդիրներ առաջացրեց 44-օրյա պատերազմը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. երեկ Բաքվում այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում։
Նախօրեին էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։ Տպավորություն է, թե սրանով Մակունցին թոշակի են ուղարկում ԱՄՆ, քանի որ վերջինս դիվանագիտական աշխատանքի համապատասխան գիտելիքներ և փորձ չունի, իսկ նրա կողմից հիշատակվող խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։
Այսօր ընդդիմության հարթակում կանգնածները, պայքարի առաջնորդներն այլ կարգավիճակի մարդիկ են: «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հավասարակշիռ, գործի մարդ է, նա չի կարող դուրս գալ և ղժղժալով հայհոյել իշխանությանը, չի կարող լաչառություն անել հրապարակի հարթակում, չի կարող պոպուլիստական ելույթներ ունենալ և ոսկե սարեր խոստանալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «2019 թվականին «Քաղպայմանագիր» կուսակցությունը փակեց իր տարածքային կազմակերպությունները՝ թողնելով մեկը։ ՔՊ կարկառուն անդամ Վահագն Հովակիմյանը մեր թերթի հետ զրույցում չէր թաքցրել, որ «ծախսերն» են պատճառը, իշխող ուժն ընտրություններից հետո նպատակահարմար էր գտել հրաժարվել ավելորդ ծախսերից։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ–ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ եւ ԱԳՆ–ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։
Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, եւ խոսքը նաեւ վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գոծում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի: Ընդգծում ենք, որ կայքերում դրանց սահմանափակումը չի բերելու ինտերնետ տիրույթում գովազդի սահմանափակման կամ բացառման, քանի որ համացանցը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման ցանկացած սոցցանցում տեղադրել գովազդ եւ ստանալ դրա արդյունավետությունը:
Ի՞նչ չափանիշով է որոշվում որևէ անձի «նախկինը», երբ մի կողմից՝ «ամենանախկին»՝ լևոնտերպետրոսյանականներով լցնում ես պետական համակարգը, մյուս կողմից՝ սրտի «ներկա» են դառնում գոնե վերջին 10-15 տարում պաշտոնավարած, ապա Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցած անձինք: Այնպես որ, հանրության մեջ նախկինների նկատմամբ ներմուծվող «ֆոբիան» կեղծ օրակարգ է՝ միտված Նիկոլի իշխանավարումը երկարաձգելուն։ Վերջինս շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» երբեմն հատում են բանականության սահմանները։ Հունվարի 4-ին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանին Հարությունյանը հիմա փորձում է Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձնել։ Թեկնածությունն արդեն ներկայացվել է ԱԺ պատկան հանձնաժողովին, առաջիկա օրերին հանձնաժողովը նիստ կհրավիրի եւ կքննարկի ՀՊ նախագահի հարցը։