Ծառուկյանը վերջնաժամկետ է տվել Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ երեկ վստահեցնում էին՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման հարցը կուսակցությունում դեռեւս չի քննարկվել, եւ դեռ հայտնի չէ՝ կլինի այդ հանդիպումը, թե ոչ, մեր տեղեկություններով, սակայն, Ծառուկյանը վերջնաժամկետ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ եթե համաձայն է մայիս-հունիս ամիսներին արտահերթ ընտրությունների գնալ, ապա իրենց հանդիպումը կարող են կազմակերպել շաբաթ օրը, եթե ոչ, ապա երկխոսության կամուրջներն այրված կարող է համարել։

Ուշագրավ է, որ վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ իշխանությունները բանագնացներ են ուղարկում ձայն բերող թաղային տարբեր հեղինակությունների մոտ եւ փորձում են հասկանալ, թե ով եւ ինչ չափով կաշխատի իշխանության օգտին։

Փաշինյանը «գույքագրում» է ունեցած-չունեցածը, որ հասկանա, թե ինչ պատասխան տա Գագիկ Ծառուկյանին։ Իսկ Ծառուկյանն այսօր պատասխանելու է մի խումբ լրագրողների հարցերին եւ հրապարակելու է իր դիրքորոշումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031