Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ ․ «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 11․12․2020 թ-ի որոշմամբ վերացվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Վ․Մարտիրոսյանի՝ «Քրեական հարուցելը մերժելու մասին» որոշումը, ինչը նշանակում է, որ Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ։
«Եթե մենք հնարավոր համարում ենք, որ Փաշինյանը զրկվելու է իշխանությունից, ապա շատ տրամաբանական է լինելու, որ դրանից հետո անմիջապես լինեն ավագանու արտահերթ ընտրություններ, որովհետև քաղաքն այս քաղաքապետով գործել չի կարող, իսկ քաղաքապետն առանց Փաշինյանի առկայության՝ չի կարող շարունակել պաշտոնավարել՝ հաշվի առնելով և՛ քրեական, և՛ կառավարչական հանգամանքներ»,- ասաց Խաժակյանը:
ԵՊՀ-ում առողջ վիճակ չէ, լավագույն օրերը չեն ԵՊՀ-ում, բայց ԵՊՀ-ն անկառավարելի չէ. ԿԳՄՍ նախարար
«Մեր օրակարգում եղել է և շարունակում է մնալ Սահմանադրական փոփոխությունների հարցը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե լրագրողներին շատ է սիրում:
Սոֆյա Հովսեփյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ԱԺ-ում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի՞նչ Ընտրական օրենսգրքով են անցկացվելու:
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:
Քննարկվում է սովետական ժամանակներում գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը. Մհեր Գրիգորյան
Ինչի՞ համար մենք պիտի ընտրություն կեղծենք: Ուղղակի չենք կեղծելու. Ռուստամ Բադասյան
Պատերազմից հետո դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ. Վաղարշակ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործով արդարադատությանը առերևույթ միջամտելու վերաբերյալ 168.am-ի հրապարակած սկանդալային նյութի ու Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանի գրավոր հաղորդման առնչությամբ Ազգային անվտանգության ծառայությունում նյութերի նախապատրաստումը դեռ շարունակվում է:
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
«Վեթինգն ինչ-որ բառ է, որ այս երկու տարին մտել է շրջանառության մեջ. իրականում վեթինգի տակ ես նկատի ունեի՝ գործակալական ցանցերը պետք է բացահայտվեն Հայաստանում, որովհետև Հայաստանը հիմա հիշեցնում է քրդերի իրավիճակը, որտեղ տարբեր երկրների հատուկ ծառայություններն են ներդրված:
Ես կզարմանամ միայն մի դեպքում, որ վերոնշվածները իրականությանը չհամապատասխանեն: Եվ ասեմ ավելին, ցավը նրանում է, որ դավաճան կապիտուլյանտին «իրավունքի ուժով» հաջողվելու է համոզել իր աջակիցներին, որ սա է միակ ճիշտ լուծումը ու ցավը նրանում է, որ կապիտուլյանտին կրկին հավատալու են:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի արտահայտել, սակայն իր վերջին նիստի ժամանակ որոշում է ընդունել հրատապ կարգով քննարկել այդ հարցը և ներկայացնել եզրակացություն՝ հավանաբար մինչև ապրիլի 20-ը:
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այսօր հաճույքով չի գալիս խորհրդարան, սակայն ունի անցած ուղի և ափսոսում է արածը թողնել, հակառակ դեպքում մեծ սիրով դուրս կգար քաղաքականությունից, քանի որ խորհրդարանում քաղաքականություն չկա:
168.am-ն իր էլեկտրոնային հասցեին ստացել է ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ձայնային հաղորդագրություն, որով վերջինս տեղեկացնում է, որ մեզ է ուղարկում իր ու Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրություններով շփման ձայնագրությունները կապիտուլյացիայի ստորագրումից 11 օր անց՝ նոյեմբերի 21-ին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատերազմից հետո որևէ անգամ լրագրողների հարցերին լիարժեք պատասխան չի տվել: ԱԺ միջանցքներում Ա. Միրզոյանը հազվադեպ է լինում, սովորաբար այդ տարածքում լինում է բացառապես քվեարկությունների ժամանակ, երբ դատարանի որևէ թեկնածու են ընտրում:
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում առկա 102 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 4-ը:
Սրանց բոլորին՝ մեկ բառով կարելի է անվանել քաղաքական չարորակ ուռուցք, որն իր մետաստազներով, արագացված մահվան է տանում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի հանրապետությունները։
Մյանմայի զինվորական իշխանություններն ազատ են արձակել 628 մարդու, որոնց ձերբակալել էին զանգվածային բողոքներին մասնակցելու համար:
«Հիմա, երբ թուրքը Հայաստանում ամեն օր մի գյուղ է վերցնում, Հայաստանի սահմանների վրա է արդեն գրոհում, և պատերազմի վտանգն էլ շատ տեսանելի է, գտնում եմ, որ պետք չէր վերացնել ռազմական դրությունը: Հակառակը, հիմա ամեն ինչ պետք է անել սահմանների անձեռնմխելիությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Այս իշխանության համար հիմա կարևորը վերընտրվելն է, ոչ թե սահմանների պաշտպանությունը, այ դրա համար էլ դեմ եմ քվեարկել»,- նշեց պատգամավորը:
Ever Given բեռնարկղանավը ծանծաղուտն է ընկել Սուեզի ջրանցքում՝ արգելափակելով երթեւեկությունն առվազն 100 նավերի համար:
Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ Կովկասում թշնամանքի և բարեկամության մասին, բացի բնազդային վախից ուրիշ ոչ մի էմոցիա չպետք է առաջացնի։ Նրա պատկերացումները տարածաշրջանային զարգացումների, գծագրվող Կովկասյան նոր ճարտարապետության վերաբերյալ երրորդ կուրսի ռեֆերատի մակարդակի է, հետևաբար՝ նա ունի ահռելի ռեսուրս՝ երկրի կործանումը շարունակելու։
««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը շուրջ 4 ամիս ԱՄՆ-ում գտնվելուց հետո շտապ վերադարձել է Երևան: Ըստ նույն լուրերի՝ պատճառն առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և հստակեցումը, թե ում է սատարելու «Կյանքի խոսքը», իհարկե, ներքին կարգով:
Համավարակը կանգնեցնել հնարավոր չէ առանց պատվաստանյութերի մասսայական օգտագործման։ Ի դեպ, այս պահին աշխարահում 13 պատվաստանձութ ստացել է ընդհանուր կիրառման լիցենզիա, իսկ դրանցից 5-ը մասսայական կիրառվում են։
Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից: