«Հակոբյան Աննան հրամանատարական կետում խի՞ ա, ո՞նց ա հայտնվել, ի՞նչ կարգավիճակով». Տարոն Չախոյանի սկանդալային զրույցը ֆեյսբուքյան օգտատիրոջ հետ. տեսանյութ
168.am-ն իր էլեկտրոնային հասցեին ստացել է ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ձայնային հաղորդագրություն, որով վերջինս տեղեկացնում է, որ մեզ է ուղարկում իր ու Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրություններով շփման ձայնագրությունները կապիտուլյացիայի ստորագրումից 11 օր անց՝ նոյեմբերի 21-ին:
«Ձեզ եմ ուղարկում Տարոն Չախոյանի հետ իմ մեսինջերով ձայնային խոսակցությունը դեռ նոյեմբեր ամսվա: Թույլ եմ տալիս հանրայնացնել, որպեսզի հայ ազգը ճանաչի պետական պաշտոն զբաղեցնող ոմն միաբջիջ երևույթի՝ հանձինս Տարոն Չախոյանի: Հարցերն ուղղել եմ ես իրեն ձայնային մեսիջով, և պատասխանը տեսնում եք, լսում եք իրենից: Կանխավ շնորհակալ եմ: Աստված օգնի հային և Հայաստանը»,- մասնավորապես 168.am-ին ուղարկած իր նամակում գրել է Էմի անունով մեր ընթերցողը:
Ստորև հրապարակում ենք այդ ձայնագրության տառացի սղագրությունը և ձայնագրությունն ամբողջությամբ: Հիշեցնում ենք, որ զրույցը տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 21-ին:
Էմի – Ուրեմն նպատակահարմար գտա ավելի ձայնայինով ուղարկեմ՝ էդքան գրելու փոխարեն: Ուրեմն հարցս էսպիսինն ա, ու կխնդրեի էս հարցս փոխանցեիք Ձեր գերագույն գլխավոր, էդտեղ բազմակետ կդնեմ՝ բացասական իմաստով: Առաջինը, որ իրա էդ տիկին կոչվածը գտնվում էր գեներալների սենյակում մարտական գործողությունների էդ թեժ պահերին, և այլն, և այլն, կոնկրետ դրան ա վերաբերվում:
Ի՞նչ հիմքով էր տիկինը գտնվում հույժ գաղտնի, շեշտում եմ՝ հույժ գաղտնի ինֆորմացիայի ու ընդհանրապես ռազմական իրավիճակի հետ կապված որևէ քննարկում կամ որևէ ժողով, որևէ նման տեսակի հանդիպման, ներկա՝ մարդ որպես: Ի՞նչ հիմքով էր ինքը գտնվում: Եթե իրավունք ուներ լինելու նման հույժ գաղտնի ժողովի, ի՞նչ գաղտնիության թույլտվություն ուներ, կոնկրետ, գաղտնիության «դոպուսկ» ունե՞ր, թե՞ չուներ: Եթե ուներ, ո՞ր կարգը ուներ՝ առաջին, երկրորդ, թե՞ երրորդ: Եթե ուներ, ի՞նչ պաշտոն էր զբաղացնում, որ դրանցից որևէ մեկը ուներ: Եթե ուներ երրորդ կարգ, իրավունք չուներ գտնվելու էդ սենյակում: Եթե ուներ երկրորդ կարգ, էլի իրավունք չուներ գտնվեր էդ սենյակում: Եթե ուներ առաջին կարգ, ի՞նչ պաշտոն էր զբաղացնում: Այ էս հարցերը տվեք, ես վստահ եմ՝ նույնիսկ Ձեր գլխավոր գերագույն… չի էլ մտածել դրա մասին: Իսկ եթե ընդհանրապես չուներ ոչ մի դոպուսկ, գաղտնիության հետ կապված դոստուպ՝ նման ինֆորմացիայի, փաստաթղթերի, ուրեմն Ձեր գլխավոր էդ գերագույն անբարոյականին՝ առաջինը՝ ռազմական տրիբունալ, դատել: Այ հենց սրա համար պետք ա քրեական գործ հարուցեր Ձեր Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ Դուք զբաղված եք երկիրը «բարդակ» շինելով:
Տարոն Չախոյան – Բարև Ձեզ: Սենց ասեմ, հնչեցնում եք հարցեր, որոնց պատասխանները ես ինքս անձամբ չունեմ ու հավատացեք՝ ինձ էլ ա անձամբ շատ հետաքրքիր, որովհետև որպես էդպիսին՝ Հակոբյան Աննան ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի: Ու ի՞նչ իրավունքով ա հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ Դուք եք նշում՝ հույժ գաղտնի քարտեզների դիմաց, էդ հարցը ինձ էլ ա շատ հետաքրքրում՝ որպես էդպիսին: Մենակ էդ չի: Էնտեղ բազմաթիվ հարցեր կան:
Կան նաև այլ հարցեր: Ասենք 2016-ի ապրիլյանից հետո մենք հետևություններ պետք ա քաղեինք Ապրիլյան պատերազմից քառօրյա, ու մեր ձեռքբերվող սպառազինությունները պետք ա արդեն հասկանայինք՝ ինչ ենք ձեռք բերում ու ինչի դեմ ենք պայքարելու: Պա՞րզ էր, չէ՞, որ ԱԹՍ-ներով են հետո էլի աշխատելու, որովհետև 16-ին արդեն ԱԹՍ-ներով մեծ վնասներ հասցրեցին մեզ: Ու էդ սպառազինությունների ցանկը 2016-ի Ապրիլյանից հետո եղել ա ուրիշ, ու էն սպառազինությունները, որոնք պետք ա ձեռք բերեինք հետո, 2018-ին նորից էլի փոխվել ա էդ ցանկը, ես ինչքան հասկացա: Դրանք հարցեր են, որոնք ինձ էլ ա հետաքրքիր: Ես էլ եմ ուզում դրանց պատասխանները ստանամ: Նույն ՍՈՒ-30-ները ձեռք ա բերվել, բայց մարտական գլխիկներ չկա էդ ՍՈՒ-30-ների վրա: Էդ ժամանակ, էդ դեպքում ինչի՞ համար ա ձեռք բերվել էդ ՍՈՒ-30-ները:
Հասկանո՞ւմ եք՝ կան հարցեր, որ ինձ էլ ա շատ հետաքրքիր: Ու եթե օրինակի համար չգնայինք էս ճանապարհով, գնայինք էն ճանապարհով, այսինքն՝ սպառազինությունների փոփոխություն չլիներ, որոնք պետք ա ձեռք բերվեին հետագայում, ի՞նչ արդյունք կլիներ: Հնարավոր ա՝ նույնիսկ պատերազմ հաղթեինք: Ես չգիտեմ, չունեմ էդ հարցերի պատասխանը: Ինձ էլ ա շատ հետաքրքիր: Վերջին մի քանի օրը երևի Դուք էլ կարող ա նկատած լինեք՝ նույն ֆեյսբուքյան էջումս գրառումներ եմ անում, որ «ժողովուրդ, հետաքննություն արեք, մի հատ պարզաբանեք՝ էս ի՞նչ ա կատարվում, ինչի՞ համար եք առել էդ ինքնաթիռները… Զրահաբաճկոնների պակասը ինչի՞ համար ունեինք, տեսադիտարկման սարքերի պակաս կար մեր մոտ» ու լիքը նման հարցեր: Եթե մենք սպասում էինք, գիտեինք, որ պատերազմ ա լինելու, խի՞ մենք նորմալ, ինչի՞ համար մենք նորմալ չենք նախապատրաստվել էդ պատերազմին: Դրանք հարցեր են, որ բոլորին են հետաքրքրում, ինձ թվում ա:
Ու սենց ասեմ Ձեզ, չգիտեմ միգուցե Ձեր մոտ բան ա ստեղծվել, տպավորություն ա ստեղծվել, թե ես իշխանության թև եմ կամ հետները իշխանություն եմ կիսում, էս կոմ, էն կոմ: Քավ լիցի, չկա նման բան: Ո՛չ իրանց կուսակցությունից եմ, ո՛չ իրանց հետ իշխանություն եմ երբևէ կիսել, ո՛չ էլ պատրաստվում եմ կիսել: Ու ստե ինձ համար առաջի ամենակարևոր բանը պետությունն ա, ազգը, ժողովուրդը, երկիրը, հայրենիքը: Ու էդ հարցերի պատասխանները ինքս էլ եմ ուզում ստանամ: Էս ո՞նց ա սենց բաներ ստացվում: Հակոբյան Աննան հրամանատարական կետում խի՞ ա, ո՞նց ա հայտնվել, ի՞նչ կարգավիճակով: Դուք էլ եք լավ ասում՝ գաղտնիության ո՞ր աստիճանով ինքը կարողանար էդ տվյալներին տիրապետեր: Դրանք հարցեր են, որ ինձ, անձամբ ինձ շատ հետաքրքիր ա: Ու եթե անգամ որևէ որևիցե կարգավիճակ չունի էդ մարդը, չգիտեմ, դա արդեն աբսուրդի ժանրից ա:
Կներեք, բայց մեկը ես չեմ պատկերացնում՝ հրամանատարական կետը բարդակ, որտեղ կարա հայտնվի յուրաքանչյուր ոք ու ծանոթանա պատերազմական իրավիճակում ռազմական գաղտնիքներին: Ես, համենայն դեպս, պետության գործելաոճը, նամանավանդ պատերազմական իրավիճակում հրամանատարական կետում էդ կարգավիճակը առնվազն ինձ բարդակ ա հիշացնում, ուրիշ ոչ մի բան: Նենց որ՝ էդ հարցերի պատասխանները ես էլ եմ ուզում ստանամ, ինձ էլ ա շատ հետաքրքիր:
Ու նորից եմ կրկնում՝ ինձ համար առաջնահերթ են երկիրը, ժողովուրդը, պետությունը, Արցախը, հայրենիքը: Ինձ համար անձերը լրիվ երկրորդական արժեք ունեն: Անձերը էսօր կան, վաղը չկան, գնալու են: Երկիրը, պետությունն ու ժողովուրդն ա մնալու: Ինձ էլ են շատ հետաքրքիր էդ բոլոր էդ հարցերի պատասխանները: Ու եթե կան մարդիկ, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են էդ ամեն ինչի համար, ու պարզ ա դառնում, որ իրավախախտում ա տեղի ունեցել, ուրեմն էդ մարդիկ, բնականաբար, օրենքով նախատեսված իրենց պատիժը պետք ա անպայման ստանան:
Ու չեմ էլ ուզում արդեն խոսամ էն մասին, թե ինչ կլիներ, եթե էս, էս, էս ձևով չանեինք, էն, էն, էն ձևով անեինք: Միգուցե մենք ընդհանրապես հաղթեինք ու ընդհանրապես տարածք չկորցնեինք: Կամ ինչի՞ համար պատերազմը շուտ չի կանգնեցվել: Հասկանո՞ւմ եք՝ սրանք հարցեր են, որ ինձ էլ են շատ հետաքրքիր, թե ինչ ա կատարվում, ինչ ա …
Ու ես էլ ինքս անձամբ չունեմ էդ հարցերի պատասխանները, ինձ էլ ա շատ հետաքրքիր: Չգիտեմ, ես արդեն սկսել եմ, մի քանի օր ա, հարցեր բարձրացնել նույն իմ ֆեյսբուքյան էջի գրառումներում, որ ես էլ եմ ակնկալում եմ գործողություններ, որոնք պետք ա պարզաբանեն հանրության համար առաջին հայացքից տարօրինակ թվացող գործողությունների տրամաբանությունը: Ես էլ եմ ուզում հասկանամ ու հաստատ համոզված եմ՝ մենակ ես չէ, որ ուզում եմ հասկանամ: Շատ-շատերն են ուզում հասկանալ, թե ի՞նչ ա կատարվել, էդ ո՞նց կատարվեց, բա ինչի՞ համար տենց կատարվեց: Սրանց հարցեր են, որոնց պատասխանները մեզ դեռ տարիներով, սենց ասած, քրքրելու ա, որպեսզի… ու բոլորս էլ հաստատ կուզենանք ստանալ էս հարցերի պատասխանները:
Այս զրույցից ուղիղ մեկ շաբաթ անց Էմի անունով ֆեյսբուքյան օգտատերը պատասխանում է Տարոն Չախոյանին:
– Ես Ձեզ ընդհանրապես ֆալոու չեմ անում, շատ անհետաքրքիր եք: Նայեցի Ձեր էջը 3 օրվա կտրվածքով, ոչ մի բան Դուք չեք անդրադարձել որպես բլոգգեր ներկա իրավիճակին, թե գերիներին ինչ, ինչ անտարբերության են մատնել, էդ ծնողներին դռնից դուրս գցած… Անդրադարձել էիք Ստեփանակերտի դպրոցի բացմանը, բայց ոչ մի բան, որ որևէ հայկական դրոշ չկար, միայն ռուսների փառաբանություն էր: Եվ ընդհանրապես, հերթական պնակալեզն էլ Դուք եք, երևում ա, որ Դուք էլ եք էդ փողերից օգտվում: Թեկուզ «վնեշտատնի» աշխատող, բայց լավ էլ օգտվում եք: Ամոթ քեզ: Եքա բոյդ առել, բայց ոչ շնորհք ունես, ոչ մակարդակ, ոչ տղամարդ, ոչ էլ հայ կոչվելու իրավունք ունես: Էդքան բան: Նստի ու մտածի: Էջդ նայում եմ, մարդու սիրտ ա խառնում: Ոնց որ նախկին կոմերիտականներից լինես, փաշինյանական-կոմերիտական, իդիոտ…»:
Հիշեցնենք, որ Տարոն Չախոյանը, ով պնդում էր, որ որևէ պաշտոն չի զբաղեցնելու, ներկայումս զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ իր իսկ խոսքերով՝ այդ պաշտոնը ստանալով իր ֆեյսբուքյան գրառումների համար:
Այդ գրառումներում նա իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, մշտապես տարածում ապատեղեկատվություն:
Վերջին թարմ օրինակը Տարոն Չախոյանի երեկ երեկոյան հրապարակած լուսանկարն էր իբր աղբանոցի վերածված Բաղրամյան պողոտայի մասին: Բնականաբար, շատ արագ պարզվեց, որ բարձրաստիճան այս պաշտոնյան ֆեյք նյուզ է տարածել, և լուսանկարը կատարվել է 2017թ. Ուկրաինայի քաղաքներից մեկում:
Բարձրացված աղմուկից հետո ապատեղեկատվություն տարածող պաշտոնյան հեռացրեց իր գրառումն ու ներողություն խնդրեց, սակայն լուսանկարն արդեն բավական տարածում էր գտել իմքայլականների ու նրանց համակիրների շրջանում:
Մանրամասները՝ տեսանյութում