ԱԺ նախագահը լրագրողների հարցերին չպատասխանելու ավանդույթը չի խախտում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատերազմից հետո որևէ անգամ լրագրողների հարցերին լիարժեք պատասխան չի տվել: ԱԺ միջանցքներում Ա. Միրզոյանը հազվադեպ է լինում, սովորաբար այդ տարածքում լինում է բացառապես քվեարկությունների ժամանակ, երբ դատարանի որևէ թեկնածու են ընտրում:

Այսօր ևս այդ նպատակով Արարատ Միրզոյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ միջանցքում էր, լրագրողները փորձեցին նրան մի քանի հարց ուղղել, սակայն նա որևէ հարցի չպատասխանեց:

Մասնավորապես՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե անվտանգության նիստի ժամանակ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հորդորե՞լ է պատերազմի չորրորդ օրն այն դադարեցնել, սակայն Արարատ Միրզոյանը նշեց, որ որևէ հարցի չի պատասխանում:

Փաստորեն, լրագրողների հարցերին չատասխանելն ԱԺ նախագահի  համար ավանդույթ է դարձել:

Տեսանյութեր

Լրահոս