«Խորհրդարանում կա միայն անձնական ու կորպորատիվ շահեր՝ սա աշխատանքային մթնոլորտ չէ». Գևորգ Պետրոսյան
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այսօր հաճույքով չի գալիս խորհրդարան, սակայն ունի անցած ուղի և ափսոսում է արածը թողնել, հակառակ դեպքում մեծ սիրով դուրս կգար քաղաքականությունից, քանի որ խորհրդարանում քաղաքականություն չկա:
«Խորհրդարանում կան միայն անձնական ու կորպորատիվ շահեր, տեսեք՝ ներկայացնում ենք բազմաթիվ նախագծեր, սակայն դահլիճում նստածներից շատերին այն չի հետաքրքրում: Սա աշխատանքային մթնոլորտ չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գևորգ Պետրոսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ ընդդիմությանը չհաջողվեց հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Գևորգ Պետրոսյանը պաատսախնեց, որ դժվարանում է ասել, բազմաթիվ պատճառներ կան:
«Գիտե՞ք ինչ, մեր ազգային մտածողությունը մեզ միշտ ինչ-որ տեղ խանգարել է: Բուռն ոգևորվածությամբ մի բան սկսում են, հետո սկսում են շարժումը սեփականաշնորհելու գործընթաց, ամեն մեկն ուզում է քաշել իր կողմը: Սա էլ պատճառներից մեկն է: Եկեք ես անուններ չտամ, դուք իրազեկ մարդիկ եք, երբ ես անուններ եմ տալիս, հետո դա որակվում է՝ որպես թշնամական վերաբերմունք, բացարձակ, ես այս երկրում թշնամի չունեմ, իմ թշնամին միայն թուրքն է: Բայց այնտեղ ելույթներից ակնհայտ երևում է, թե ով պետք է ելույթ ունենա, սրա համաձայնությունը ստանա, և այլն: Դա էր մնում պակաս, որ ես գնամ համաձայնություն ստանամ, նոր ելույթ ունենամ»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում