«Եթե մինչև ընտրություններն Ընտրական նոր օրենսգիրքն ուժի մեջ մտած լինի, դրանով էլ կգնանք ընտրությունների». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի արտահայտել, սակայն իր վերջին նիստի ժամանակ որոշում է ընդունել հրատապ կարգով քննարկել այդ հարցը և ներկայացնել եզրակացություն՝ հավանաբար մինչև ապրիլի 20-ը:

«Կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, դրանից հետո կխոսենք: Վենետիկի հանձնաժողովը դիտարկվում է Եվրոպական խորհրդի իրավական հարցերով փորձառու մարմին, հիմքեր, կասկածներ հանձնաժողովին չվստահելու համար չպետք է ունենանք: Ընտրությունները սովորաբար անցնում են այն Ընտրական օրենսգրքով, որը գործում է, եթե մինչև ընտրությունները Ընտրական նոր օրենսգիրքը ուժի մեջ մտած լինի, դրանով էլ կգնանք ընտրությունների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ նրա, չկա համաեվրոպական կոնսենսուս առ այն, թե որ ընտրական համակարգն է իդեալական, կան առավել շատ կամ քիչ հիմնավոր ընտրական համակարգեր, որոնք արտացոլում են ժողովրդի քվեն կամ կարծիքը:

«Վենետիկի հանձնաժողովը բազմիցս քննադատել է մեծամասնական ընտրակարգը, իսկ համամասնական ընտրակարգի վերաբերյալ տարբեր կարծիքներ է արտահայտել՝ ելնելով տարբեր երկրների պրակտիկայից»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը:

Նա վստահ է, որ ընտրական համակարգը որևէ կերպ չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա, քանի որ, ի վերջո, կուսակցություններն ընտրվելու են իրենց կատարած աշխատանքի հիման վրա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս