Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ՊՆ Վաղարշակ Հարությունյանի դեմ

Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական  հայց  է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից:

Դատական հայցող Տիրան Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա Հրամանները, ընդունել բարենպաստ վարչական ակտ և պարտավորեցնել Տիրան Խաչատրյանին վերականգնել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Որպես ածանցյալ պահանջ էլ ներկայացվել է Տիրան Խաչատրյանին ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում ներառելու մասին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա Հրամանը վերացնելն ու բոլոր տեսակների բավարարումներ տրամադրելը:

Դատական հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով փետրվարի 24-ին ազատվել  էր ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, ինչից հետո պաշտպանության նախարար Վաղարակ Հարությունյանի հրամանով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031