Իրանը մերժել է միջուկային գործարքի կատարման նախնական համաձայնագրի հնարավորությունը
Իրանը բացառում է Վիեննայում տեղի ունեցող բանակցությունների ընթացքում որևիցե նախնական համաձայնագրի կնքումն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համապարփակ համատեղ պլանի (ԳՀՀՊ) իրականացման վերսկսման վերաբերյալ:
Մայիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Վիեննայի բանակցություններից ԳՀՀՊ-ի վերականգնման ոչ մի նախնական համաձայնագիր դուրս չի գա»,- նշել է Խաթիբզադեն, որի խոսքը մեջբերել է Իրանի Tasnim գործակալությունը: Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «ոչ մի համաձայնագիր ձեռք չի բերվի, եթե չկատարվեն (Թեհրանի) բոլոր պայմանները»:
«Խաթիբզադեն ընդգծել է, որ Վիեննայում «երեք առանձին աշխատանքային խմբեր տակվին զբաղվում են համապատասխան հարցերով»: Նրա խոսքով՝ «զգալի տոկոսով չլուծված հարցեր արդեն քննարկվել են այդ խմբերում, բայց որոշ հարցեր քաղաքական լուծումներ են պահանջում»:
Վիեննայում տեղի են ունենում բանակցություններ ԳՀՀՊ-ին ԱՄՆ-ի և Իրանի վերադարձման շուրջը: Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում ընդունեց միջուկային գործարքից դուրս գալու մասին: ԳՀՀՊ-ն 2015 թվականին Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան՝ Իսլամական Հանրապետության միջուկային մշակումների շուրջը ճգնաժամի կարգավորման նպատակով:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս նախազգոուշացրել է ԱՄՆ-ին ԳՀՀՊ վերադարձնելու պատրաստակամության մասին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 2-ին իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցում նախազգուշացրել է, որ ԳՀՀՊ-ն պահպանելու միակ եղանակը Վաշինգտոնի կողմնց Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացումն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: