Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է անում «լուրջ համագործակցության»՝ Լա Մանշով անցնող միգրանտների հետ կապված ճգնաժամի կարգավորման համար:
Եվրահանձնաժողովը Եվրամիությանը կառաջարկի փակել Աֆրիկայի հարավային մասից Միություն թռիչքները այնտեղ COVID-19-ի նոր վտանգավոր շտամի հայտնաբերման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Լեհաստանի արեւմուտքի Վենջին ավանում անօրինական միգրանտների պահպանվող կենտրոնում նոյեմբերի 25-ին ծագած խռովության պատճառը Լեհաստանի իշխանությունների մտադրությունն է Իրաք արտաքսելու կենտրոնի մի քանի տասնյակ կենվորների:
Վրաստանում մաքսատան ծառայողները կանխել են երկիր ներմուծվող մաքսանենգ ոսկյա իրերի երեք դեպք: Այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության կայքում:
ՌԴ Տամբովի մարզում հարուցվել է 22 քրեական գործ՝ QR-կոդերի և կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների սերտիֆիկատների կեղծման փաստերով, հայտնել է տեղի մարզպետարանը։
ԱՄՆ-ի իշխանությունները հունվարի 22-ից մտադիր են պատվաստման մասին հավաստագրի տրամադրման պահանջ տարածել այն օտարերկրացիներր վրա, որոնք երկրի ցամաքային սահմանը հատում են ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե զբոսաշրջության նպատակով:
Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ամենօրյա, եթե ոչ՝ ամենժամյա ռեժիմով կարևորագույն, կենսական նշանակություն ունեցող որոշումներ են կայացվում։ Դրանց մասին հայտնի է դառնում հիմնականում պոստֆակտում, երբ արդեն որոշումը կայացված-իրագործված, բանը բանից անցած է լինում։
Մնացյալ գլոբալիստա-լիբերալա-լվացքատնային խմբակները լավագույն դեպքում լինելու են քաղաքական դաշտի փոշոտ անկյուններում:
Սա ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի վերահաստատում:
Գերմանիայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 76 հազար 414 դեպք, ինչն ամենաբարձր օրական ցուցանիշն է COVID-19-ի համավարակի ողջ ժամանակաշրջանում:
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն առաջիկայում հստակ կձևակերպեն. «Մեր ծրագիրը այսպես է՝ մեր հանրությանը կոչ անել հավաքվել, և երբ, օրինակ՝ մոտ 50 հազար մարդ կհավաքվի, մենք չենք ուզում արյունահեղություն լինի, դա լավ տեղ չի տանելու, բայց երբ մենք մեծաքանակ լինենք, կառավարություն չէ՝ որևէ իշխանական ուժ ժողովրդի առջև ուղղակի փլվելու է»:
ՀՀ կորսված տարածքները վերադարձնելու և ռազմագերիներին վերադարձնելու պահանջը դիվանագիտական և ֆորմալ քաղաքական հարթությունից որևէ իրական պահանջատիրական հարթություն չի անցնելու: Չկա Ղարաբաղյան խնդիր, չկան նաև տարածքներ, հետևաբար չկան նաև ռազմագերիներ:
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանի քաղաքներից կամ գյուղերից մեկի տան խոհանոցի զրույց։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը ու դրան նախորդած հանդիպումներին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանը նշեց, որ հայ ժողովրդի համար գերկարևոր պետք է լինի, թե ի՞նչ օրակարգով և ի՞նչ է փորձում բանակցել իր անունից վարչապետի աթոռը զբաղեցնող պաշտոնյան։
Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆրանսիացի գրող Իվ Գանդոնի անունը որպես պաշտպանական միջոց պաշտոնյաներին հայհոյելիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ դարձյալ կհանդիպեն, այս անգամ` Մոսկվայում։ Այս մասին այսօր Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ նախագահը։
Սակայն մեզ ներկայացնող էակը դրա փոխարեն բավարարվել է հիսթերիկ շարժումներով եւ հիվանդոտ հայացքներով»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունների ավարտից հետո ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը, կողմերի խնդրանքով, տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ:
Սոչիում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլաիդմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որը երկրորդ նման ձևաչափի բանակցությունն էր այս տարվա հունվարի 11–ից հետո։
«Հայաստան» հիմնադրամի կողմից Կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովը հրապարակել է Կառավարությանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը:
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, որից հետո Պուտինը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն:
Մեծ Բրիտանիան պլանավորում է հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա ուղարկել Գերմանիային Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմի դեպքում: Այդ մասին գրում է The Times թերթը՝ վկայակոչելով ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռալֆ Վուդիսին:
Պուտին–Փաշինյան–Ալիև համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի 200 հազար դոլարանոց նոր ծառայողական ավտոմեքենայի թեման մի ամբողջ օր զբաղեցրեց հայ հասարակության մտքերն ու հույզերը, ներկայացվեցին բոլոր հնարավոր պատկերավոր համեմատություններն այն մասին, թե ինչպես կարող է սոցիալական, անվտանգային նման խնդիրներ ունեցող պետությունում պաշտոնյայի ավտոմեքենայի համար այդքան գումար ծախսվել։
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն ավարտել են Սոչիում եռակողմ բանակցությունները, ինչից հետո Պուտինն առանձին հանդիպում է անցկացնում Փաշինյանի հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար։ ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Առաջնագծում բացի նրանից, որ զինվորներ են զոհվում, այլև տեսնում ենք` ինչ վատ է կահավորված առաջնագիծը, քամին քշում է մեր զինվորների վրանները, մեզնից յուրաքանչյուրը ավելին չէ, քան առաջնագծի զինվորը։
ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Նշանակման որոշումը հրապարակվել է Կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում:
Հունգարիան պլանավորում է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն սկսել 2022 թվականի վերջին: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին առեւտրական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն:
Նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ունենք 6 հաստատված զոհ, 24 գումարած 8 գերեվարված, իհարկե, տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն: