
«Հայաստանի հաջորդ իշխանություները լինելու են միայն ազգային, բացառապես ազգային և սոցիալական ազգային». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի հաջորդ իշխանություները լինելու են միայն ազգային, բացառապես ազգային և սոցիալական ազգային:
Մնացյալ գլոբալիստա-լիբերալա-լվացքատնային խմբակները լավագույն դեպքում լինելու են քաղաքական դաշտի փոշոտ անկյուններում:
Այսօր օրակարգը միայն ազգայինն է ու սրա շուրջ և այս տրամաբանության մեջ պետք է կառուցվի սոցիալական ուղղվածությամբ ազգային, մերիտոկրատական պետական կառավարման համակարգը, որը իշխանության է գալու հեղափոխական ճանապարհով և թելադրելու իր օրակարգը»: