Բաժիններ՝

Մակրոնը Լոնդոնին կոչ է արել լրջորեն մոտենալու Լա Մանշով միգրանտների տարանցման իրավիճակին

Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է անում «լուրջ համագործակցության»՝ Լա Մանշով անցնող միգրանտների հետ կապված ճգնաժամի կարգավորման համար: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը Հռոմում Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Միգրանտները չեն ցանկանում մնալ Ֆրանսիայում: Նրանք ցանկանում են ամեն գնով հայտնվել Մեծ Բրիտանիայում»,- ասել է Մակրոնը, որի ելույթը հեռարձակել է Ելիսեյան պալատը: «Իսկական պատասխանը պետք է լինի լուրջ համագործակցությունը՝ չեզոքացնելու համար միգրանտների ապօրինի փոխադրման ցանցը»,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը:

Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրապարակային նամակը՝ Փաիզի գործողությունների քննադատությամբ՝ Մակրոնը նշել է, որ «զարմացած է» Լոնդոնի «մոտեցման անլրջությունից»: «Երկրների ղեկավարների հարաբերություններում ընդունված չէ հաղորդակցվել թվիթների կամ բաց նամակների միջոցով»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930