Մեծ Բրիտանիան ռազմական տեխնիկա կփոխադրի Գերմանիա «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի»
Մեծ Բրիտանիան պլանավորում է հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա ուղարկել Գերմանիային Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմի դեպքում: Այդ մասին գրում է The Times թերթը՝ վկայակոչելով ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռալֆ Վուդիսին:
Բանակի ընդգրկուն վերափոխման ֆոնին Լոնդոնը մտադիր է երեք նոր ռազմակայան ստեղծել, եւ հատկապես, Գերմանիայում, Քենիայում եւ Օմանում: «Հատուկ ուշադրություն եմ դարձնում Գերմանիային, որտեղ մենք կտեղափոխենք զգալի թվով զրահատեխնիկա»,-պատմել է զինվորականը, հավելելով, որ դա կդյուրացնի օգնության փոխադրումը Լա-Մանշի նեղուցով:
Նրա խոսքով՝ նոր ստորաբաժանումները կընգրկեն Challenger 3 տանկերի կատարելագործված տարբերակներ, Boxer զրահափոխադրիչներ, Ajax թրթուրավոր մարտական մեքենաներ, հրետանային զենք եւ փոխադրամիջոցներ՝ վնասազերծված ականների եւ անօդաչուների համար: Ենթադրվում է, որ ավելի քան 250 անձնակազմով բրիգադը կտեղաբաշխեն «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի»: Վերջին ժամանակներս արեւմտյան ԶԼՄ-ներում եւ Ուկրաինայում կրկին սպառնալիքներ են հնչում «Ռուսաստանի ներխուժման» առնչությամբ:
Կրեմլում նմանօրինակ հայտարարությունները համարել են նպատակաուղղված տեղեկատվական արշավ լարվածության բորբոքման համար, որտեղ Ռուսաստանին փորձում են ներկայացնել որպես կողմ, որն սպառնում է Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: