ԵՀ-ն կառաջարկի փակել Աֆրիկայի հարավից ԵՄ թռիչքները COVID-19-ի նոր շտամի պատճառով
Եվրահանձնաժողովը Եվրամիությանը կառաջարկի փակել Աֆրիկայի հարավային մասից Միություն թռիչքները այնտեղ COVID-19-ի նոր վտանգավոր շտամի հայտնաբերման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Եվրոպական հանձնաժողովը Միության երկրների հետ սերտ համակարգմամբ կառաջարկի՝ ակտիվացնել Աֆրիկայի հարավի տարածաշրջանից թռիչքների շտապ կասեցման մեխանիզմը այնտեղ կորոնավիրուսի B.1.1.529 վտանգավոր տարբերակի ի հայտ գալու կապակցությամբ, որն անհանգստություն է առաջացնում»,-նա գրել է Rwitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի գիտնականները նախազգուշացրել են Բոտսվանայում COVID-19-ի շտամի հայտնվելու մասին, որը պարունակում է 32 մուտացիա: Մուտացիաներից շատերը ցույց են տալիս նրա բարձր փոխհաղորդակցումը եւ կայունությունը պատվաստանյութերի նկատմամբ. շտամն ավելի շատ փոփոխություններ ունի ձուլված սպիտակուցում, քան COVID-19-ի մյուս բոլոր տարբերակները:
Վարակիչ հիվանդությունների հարավաֆրիկյան ազգային ինստիտուտն ավելի ուշ նույնպես հաստատել է, որ նոր շտամը հայտնաբերվել է ՀԱՀ-ում, ներկայում գրանցվել է 22 դեպք: Financial Times թերթի տվյալներով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին արտակարգ հանդիպում է հրավիրում ՀԱՀ-ում հայտնաբերված շտամը քննարկելու նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: