Ձիթենու ճյուղեր՝ Սոչիից
Սոչիում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլաիդմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որը երկրորդ նման ձևաչափի բանակցությունն էր այս տարվա հունվարի 11–ից հետո։
Մինչ եռակողմ հանդիպումը Վլադիմիր Պուտինը աձաննազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ դեմ առ դեմ զրույցը կայացել է արդեն եռակողմ հանդիպումից հետո։
Եռակողմ հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հանդես են եկել ճեպազրույցով, որի ընթացքում տեղեկացրել են, որ եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են հայատարարություն։
Վլադիմիր Պուտինն ասել է, որ հանդիպման արդյունքներով մինչև տարեվերջ կստեղծվեն սահմանների դելմիտացիայի և դեմկարկացիայի մեխանիզմներ և արդեն հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա ՀՀ, ՌԴ և Արդբեջանի փոխվարչապետերի հանդիպումը։ Ասուլիսի վերջում Պուտինը խաղաղության խորհրդանիշ համարվող ձիթենու ճյուղեր է նվիրել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալևին, որոնք երկուսն էլ դրական են գնահատել Սոչիում կայացած հանդիպումը։