Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։
«Ռուսաստանը հաստատ մեր լավ բարեկամը չէ, բայց, միևնույն ժամանակ, հաստատ Արևմուտքի հետ համեմատելի բարեկամ էլ չէ։ Եթե Հայաստան փոխանցվող տրանսֆերտների գերակշռող մասը գալիս է հենց Ռուսաստանից, ապա կարելի է ասել, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսն ու ավելին ապրում է Ռուսաստանի հաշվին։ Կարծում եմ՝ այս Կառավարությունն անելու է հերթական քայլը և հրաժարվելու է Ռուսաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանին աղետ է սպառնում»,- ասաց Սարգսյանը։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Հայտնում են ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանների մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործադուլը կհանգեցնի զգալի խափանումների, սակայն չեղարկված չվերթների ճշգրիտ թիվը հայտնի չէ։
2018թ. ի վեր, զբաղեցնելով իշխանական աթոռները, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շեփորահարում են կոռուպցիայի դեմ տարվող իրենց պայքարի մասին։ 5 տարի է անցել, ու մինչ օրս Փաշինյանը շարունակում է Հայաստանի քաղաքացիներին ու միջազգային կառույցներին վստահեցնել, թե իրեն հաջողվելու է պետությունից վերջնականապես արմատախիլ անել կոռուպցիոն բոլոր դրսևորումները։ Հարց է ծագում, սակայն, կա՞ արդյոք որևէ արդյունք։
4. Վիրտուալ Հայաստանում ունենալու ենք այսպես կոչված չոր նավահանգիստ: Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, ինչի համար է, բայց բոլորս գոհ ու հպարտ են, որ կունենանք չոր նավահանգիստ: Իրական Հայաստանում նույնիսկ ճանապարհ չունենք սնունդը և դեղօրայքը անխոչընդոտ Արցախ հասցնելու համար: Իրական Հայաստանում Լարսը երբ ուզում բացում-փակում են, Գորիս-Կապան ճաապարհը և այլ ճանապարհներ ձեռքներիցս առնում են, իսկ վիրտուալ Հայաստանում իսկական դրախտ է՝ թաց ու չոր նավահանգիստներ, ջրի գնով թռնող ինքնաթիռներ, կոպեկներով աշխատող բեռնափոխադրումներ և այլն:
Հասկանալի է, որ ինչպիսին էլ լինի Բաքվի հռետորաբանությունը, նրանք չեն խնայվի՝ կվտարվեն իրենց հողից»,- ասել է Կոլերովը։
ԱՄՆ դեսպանության հյուպատոսական գրասենյակն ամեն օր եռանդուն աշխատում է բազմազանության խաղարկային վիզաների (գրին քարտ) տրամադրման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»:
Փաշինյանն իր դավադիր քաղաքականության արդյունքում զիջել է՝ ինչ հնարավոր է։ Ադրբեջանցիներին ոչ միայն մոտեցրել է Ստեփանակերտին, այլև պատրաստվում է այն ամբողջապես նվիրել թշնամուն՝ թողնելով Ադրբեջանի կազմում։ Սևանի ավազանի շուրջ, և ոչ միայն, ամեն ինչ արել է՝ թշնամուն դիրքային առավելություն տալու համար։ Բազմիցս ընդունել է, որ թշնամին ընդհուպ Երևանն է ուզում, միաժամանակ՝ զբաղված է իր անհեթեթ խաղաղության օրակարգով։
Անցյալ տարվա դեկտեմբերին Փհենյանը հայտարարել էր, որ անցկացրել է ռազմական հետախուզական արբանյակի մշակման գծով փորձարկումների «վերջնական փուլը», և որ այն ուղեծիր դուրս կբերվի ապրիլին:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը դիմել է միջազգային հանրությանը՝ հորդորելով շարունակել ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ: Այս մասին Մարուքյանը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
Այս անհեթեթությունները ժամանակին փաստերով մերկացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ասելով, որ ինքը բանակցել է ոչ թե տալու,այլ ստանալու մասին. այն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր ու առանց սահմանափակումների իրացման։
Reuters-ը շեշտում է, որ Սեուլն առաջին անգամ է ակնարկում Կիևին զենք տրամադրելու պատրաստակամության մասին՝ փոխելով Ուկրաինային չզինելու՝ մինչ այս որդեգրած դիրքորոշումը:
Մինչ Հայաստանի բարձր ամբիոններից Նիկոլ Փաշինյանը վերահաստատում էր 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին իր սկզբունքը և հանրությանը համոզում, թե խաղաղությունն ու զարգացումը հնարավոր է միայն դա արձանագրելուց հետո, Իլհամ Ալիևը Բաքվում Հայաստանի ղեկավարին հորդորում էր խմբագրել նախկին հայտարարությունը՝ նոր ձևակերպմամբ. «Ղարաբաղը Ադրբեջան է»։
Ի սկզբանե Dominion-ը պահանջում էր 1,6 մլն դոլարի փոխհատուցում:
Նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով՝ բարձր գնահատելով երկկողմ բարեկամական հարաբերություններն ու բարձր մակարդակի համագործակցությունը:
Միության տեղեկատվությամբ՝ Կիևի Պեչորյան շրջանային դատարանը ոստիկանությանն իրավունք է տվել մուտք գործելու Կիև-Պեչորյան մայրավանքի օբյեկտներ։
Վերջին տարիների բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հանձնառության մասին:
Իշխանությունն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց 2022թ. կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները։ Հետաքրքիր էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց ամենինչի մասին՝ այդ թվում Ադրբեջանի վարած քաղաքականության և պատերազմի մասին, սակայն նախընտրեց լռել, շրջանցել զեկույցի այն հատվածը, որը վերաբերում էր հայկական կողմի ունեցած մարդկային զոհերին և Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։
Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն:
Լիտվայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Վարդան Օսկանյանը տեսագրությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։
Նա հայտարարել է, որ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարումը համարում են անհրաժեշտություն և դրանց այլընտրանք չկա։
Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ:
դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը,
Այն, ինչը գտնվում է մեր վարչական տարածքում, այնտեղ վաղ, թե՝ ուշ ադրբեջանցի չպետք է լինի. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի համար շատ վտանգավոր գործընթացների. Անդրանիկ Թևանյան
«Ես պահանջում եմ, որ Ադրբեջանը մեր 33 գերիներին օր առաջ հետ վերադարձնի». Ալեն Սիմոնյան
Տեղում բոլոր տղամարդիկ զենք ունեն՝ բարձր պատրաստվածություն կա. Արմեն Խաչատրյան