Վարդան Օսկանյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին՝ խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին

Վարդան Օսկանյանը տեսագրությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։

Վարդան Օսկանյանը համոզված է, որ եթե Փաշինյանը մինչ 44-օրյա պատերազմը հանդիպեր ու լսեր իրեն, ապա իրադարձությունները կարող էին բոլորովին այլ ուղղությամբ զարգանալ. այսօր իշխանություններն իրենց արդարացնելու համար «փոշիացնում են» անցյալի ձեռքբերումները։ Սակայն գրագետ քաղաքականության դեպքում այդ ձեռքբերումները կրկին կարող են օգտագործվել, դրանք չեն անհետացել։

Նրա խոսքով՝ բոլոր այն դրույթները, որոնք բխում են Հայաստանի շահերից և վերաբերում են Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին` հանրաքվեի անցկացմանը, անվտանգության խնդիրներին, Հայաստանի հետ ցամաքային միջանցքին, այդ ամենը ամրագրվել է Մադրիդյան սկզբունքներում հայկական կողմի ջանքերով։ Համանախագահները ներկայացրել են սկզբունքները, Ադրբեջանը համաձայնել է բանակցություններ վարել դրանց հիման վրա՝ դրանով իսկ ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէ, և ԼՂ ժողովուրդը պետք է իր ճակատագիրը որոշի հանրաքվեի միջոցով։

Մադրիդյան սկզբունքները պարունակում են երեք հիմնական կետ. նախ՝ դրանք ամրագրում են ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի չկիրառման սկզբունքը։ Երկրորդ՝ փաստաթղթի նախաբանում ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱԳ նախարարներին հանձնարարում են փաստաթղթի հիման վրա խաղաղության համաձայնագիր պատրաստել։ Երրորդ, միջնորդները հայտարարում են, որ սա վերջնական և լավագույն փաստաթուղթն է, որը ներկայացվել է հակամարտության սկզբից ի վեր։

Հ.Գ. (14-րդ րոպեում վրիպակ կա՝ 1997-ի փոխարեն պետք է լիներ 2007)։

Տեսանյութեր

Լրահոս