Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին եւ Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն:

Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով մի շարք ուղղություններով փոխշահավետ եւ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։ Հատուկ անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի արդյունավետ կառավարման ուղղությամբ ԶՖԳ հետ ձեւավորված երկարամյա փոխգործակցությանը եւ դրա շարունակականության կարեւորությանը։

ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին վերահաստատել են գործակալության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը եւ կատարելագործելու արդեն իսկ ձեւավորված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս