«Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
Հայաստանի գործող վարչախումբը վաղուց և հրապարակավ ձեռքերը լվացել է Արցախից: Ադրբեջանական սադրանքով զուգորդված վաշինգտոնյան հանդիպումը դրա ընդամենը հերթական արարներից մեկն է: Ձեր հարցի ուղիղ պատասխանը շատ պարզ է: Հայաստանը ներկայացնող ոհմակը չպիտի հասցներ իրավիճակը այս կետին, իսկ եթե էլ ավելի անկեղծ` նրանք վաղուց չպիտի լինեին իշխանության և չպիտի բանակցելու իրավունք ունենային: Իսկ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության» բանակցային ծխածածկույթը Նիկոլի համար երեսափրում`«facesaving» ապահովելու մանիպուլյացիայի հնարք է, որի արդյունքում ինչ-որ մի, ոչինչ չնշանակող, գեոպոլիտիկ թուլափայ ձևակերպում շպրտեն իրենց տեքստի մեջ: Ու կապ չունի, թե ինչ և ոնց են գրելու առկա տրամաբանության մեջ, դա բոլոր դեպքերում կանաչ լույս է վառելու Արցախի հայաթափման նիկոլա-ալիևյան համատեղ ջանքերի համար:
Այսպիսով, Բարձրագույն Դատական Խորհուրդ (ԲԴԽ) կոչվող կառույցը դադարեցրեց մի քանի դատավորների, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները։Այդ դատավորներից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում։
ՀՀ դատավորների միությունը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի կողմից գրություն է ստացել՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության առնչությամբ:
«Վաշինգտոնում տեղի ունեցավ բանակցային հերթական տապալված փուլը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով Երևան-Բաքու բանակցային գործընթացն Արևմուտքի հովանու ներքո։
ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միությունը Հաագայում հերթական ակցիան է իրականացրել՝ հաջակցություն Արցախի։
Այսօր նախապես հայտարարված դռնբաց նիստերը լուսաբանելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) գնացած լրագրողները չեն կարողացել կատարել իրենց աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները: Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ, ուր պետք է հրապարակվեին մի շարք դատավորների նկատմամբ կայացված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները:
Ու ամենազավեշտալին այն է, որ այդ ամենին հլու-հնազանդ կերպով մասնակցում են երանուհիթումանյանցների մակարդակին հավասարված ԲԴԽ դատավոր-անդամներ, ովքեր կամ չեն գիտակցում, կամ գիտակցված հանցավոր անփություն են դրսևորում իրենց՝ առանց այն էլ օր օրի սևացող կենսագրության վրա։
Ռեյնդերսը հաստատել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է այս կերպ ստանալ տարեկան մինչև 3 միլիարդ եվրո։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահի հերյուրանքներին այլևս չի պատասխանի, քանի որ ցանկություն չունի պատասխանել Արցախը հանձնողի որևէ հայտարարության։
Այսպիսով, օգոստոսին թագավորության կողմից արտադրության կրճատման ընդհանուր ծավալը կկազմի օրական 1,5 մլն բարել։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտին իր անուն-ազգանունը դատական գործերի բաշխման ցանկից նվազագույնը 2 ամսով հանելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ի թիվս այլնի, նշել է, որ հինգ տարբեր դատական կազմերում ներգրավվել է որպես դատական կազմի դատավոր, ինչը հավելյալ ծանրաբեռնվածության պատճառ է դարձել:
Առանց լրատվամիջոցների ներկայության, փակ դռների հետևում Կարեն Անդրեասյանը որոշեց դադարեցնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Վրացական երկաթուղիների հաղորդագրության համաձայն՝ սողանքի պատճառով հուլիսի 3-ին չեղարկվել է 15 հիմնական և մերձքաղաքային չվերթ։ Խոսքը Խարագուլիի մունիցիպալիտետի Մարել գյուղի կայարանի մոտ տեղի ունեցած սողանքի մասին է։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը Հայաստան-Վրաստան նույնականացման քարտով (ID) ճամփորդելու մասին հայտարարություն է տարածել։
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, ըստ ԲԴԽ նախագահի՝ էական կարգապահական խախտման հիմքով:
Արցախի իշխանությունը չի ենթարկվում ՀՀ իշխանություններին. Արայիկ Հարությունյան
Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ պատգամավորները հարց են ուղղել նրան այն մարդկանց վերաբերյալ, որոնք Արցախի համար ծանր օրերին Արցախում չեն, նրանց մի մասը զբաղեցնում է բարձր պաշտոններ։
Պետք է պատրաստ լինենք ամեն սցենարի՝ բարձրացնենք ինքնապաշտպանությունն ու դիմադրությունը. Հարությունյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ հանդիպելու ամենահարմար վայրը հաստատ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը չէ, բայց իրավիճակի, իսկ ավելի կոնկրետ` հանձնողների ու պարտվողականների վախերի և անբարոյականության պատճառով, գեներալին հանդիպելու համար կրկին քրեակատարողական հիմնարկ էի գնացել:
Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը։
Իրականում իրենց քայլերը դավաճանական են, բայց այդ մարդիկ մոլորյալներ են. Արցախի նախագահ
«Եղել է մի փուլ, երբ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշվի էին նստում, այլև քննարկում էին՝ 5 շրջանը տվեք, 2-ը մնա ձեզ։ Այսօր հաշվի չեն նստում, որովհետև մենք պատրաստ չենք, մենք զրկանքներ կրելը համարում ենք մեզ համար կործանարար, ոչ, կործանարար չէ։ Այո, մեծ զրկանքներ կրելով, մենք մեր ինքնորոշման իրավունքը պետք է հասցնենք իր վերջնական նպատակին, այլ ելք չունենք, մեր ինքնորոշման իրավունքը ոչ մի անձ ու միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել։ Այդ իրավունքը կա, և որևէ մեկը չի կարող զրկել մեզ դրանից»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։
Արցախում ադրբեջանական ապրանք չի վաճառվում, նման տեղեկություն տարածողը դատվելու է. Արցախի նախագահ
Եթե կա փակ ճանապարհ, ուրեմն՝ ՀՀ իշխանությունների աշխատանքը բավարար չէ. Արցախի նախագահ
«Փողերը տանում են՝ կուտակում են առևտրային բանկերում: Միայն անցած տարի Հայաստանի առևտրային բանկերը միջինով երեք անգամ ավելի շահույթ են ունեցել, քան նախորդ տարիներին: Բանկերն էլ ոտքից գլուխ 15 կազմակերպություն են, ԿԲ նախկին նախագահը 2019թ. կոչվում է հատուկ հանձնարարություններով դեսպան: Լսե՞լ եք Արթուր Ջավադյանի մի մամուլի հաղորդագրություն, թե նա ինչով է զբաղվում՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոն է զբաղեցնում»:
Արմեն Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:
Նշվում է, որ ռազմական գործողությունում ներգրավված են Իսրայելի հազարավոր զինվորականներ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ:
Աննա Փիլոսյանը գրում է. «Շուրջ մեկ տասնամյակ առաջ դատական իշխանությունը համալրվեց մի քանի քրեական մասնագիտացմամբ դատավորներով, որոնք արմատապես հեղափոխեցին քրեական արդարադատության ոլորտը, դարձրեցին իրական մրցակցային դատավարություն, թելադրողի դերը դատախազությունից փոխանցեցին դատարանին, դարձան ու կերտեցին դատավորի այն կերպարը, ում ձգտում են նմանվել ու համապատասխանել: Դժվար է այլևս պատկերացնել իրավիճակ, երբ որևէ կարգավիճակում գտնվող դատավարության մասնակից հնարավորություն […]